Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԷԴԳԱՐ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1978թ. ապրիլի 15-ին, Երևանում: Պարուսույց Սուրեն Գյանջումյանի թոռն է: Ավարտել է Երևանի թիվ 147 միջնակարգ դպրոցը: 1995-99թթ սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, 1997-2001թթ՝ «Հրաչյա Աճառայան» համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում, 2001-04թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում` Երվանդ Երզնկյանի դասարանում: 2010թ. ավարտել է նաև ասպիրանտուրան՝ Արամ Սաթյանի ղեկավարությամբ: 2002թ. «Ամերիկա-Ռուսաստան մշակույթի զարգացման հիմնադրամ»-ի պատվերով գրել է «Հավերժության ոգի» գործիքային ստեղծագործությունը` նվիրված սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին: 2004թ. ունեցել է երեք մենահամերգ՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ: Համագործակցել է հայ երգարվեստի մի շարք ներկայացուցիչների հետ` Նառա, Զարուհի Բաբայան, Նունե Եսայան, Ալլա Լևոնյան և այլք: Հեղինակել է սյուիտ (առաջին անգամ հնչել է Մոսկվայում` Կրեմլի համերգասրահում` Ռուսաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի և Ջիվան Գասպարյանի կատարմամբ), երկու վոկալ ցիկլեր, խմբերգային ստեղծագործություններ, «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունը, «Կարոտի Ծառեր» մանկական մյուզիքլը, դաշնամուրային վարիացիաներ, շուրջ 100 երաժշտական պիեսներ և երգեր, որոնք կատարվել են ճանաչված երաժիշտների և երգիչների կողմից: 2008թ. ստեղծել է «Օգնեմ» բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է օգնել արյան հիվանդությամբ տառապող երեխաներին: 2008թ. Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է կոմպոզիտորի 4-րդ ստեղծագործական երեկոն, Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ պետական նվագախմբի մասնակցությամբ: Տարբեր տարիների կազմակերպվել են նաև հեռուստահամերգներ: Թողարկել է «Նոր դարի երգարան» (2001թ.), «Հավերժության ոգի» (2002թ.), «Սիրո մասին» (2004թ.), «Հավատա և աղոթիր» (2008թ.), «Սիրված և նոր» (2010թ.) ձայնասկավառակները: Արժանացել է Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն երգ», «Լավագույն սկավառակ» (2001թ.), «Երևանին նվիրված լավագույն երգ» (2001թ.), «Կռունկ» (2005թ.), «Ոսկե Քնար» երաժշտական մրցույթների «Հատուկ ավանդ» (2005թ.) և այլ մրցանակների: 2011թ-ից Երևանի Ք.Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն է, 2013թ-ից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 2008թ. ստացել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգիր: 2011թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար