Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ՌՈՒԶԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1960թ. հուլիսի 24-ին, Երևանում: Եղել է բեմադրիչ Տիգրան Գասպարյանի կինը: 1967-77թթ սովորել է Երևանի Պ.Պռոշյանի անվան թիվ 115 միջնակարգ դպրոցում: 1977-81թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1981-91թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1992-94թթ` Պատանի հանդիսատեսի պետական թատրոններում: 1994թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Նատալիա), Արիստոփանեսի «Լիսիստրատե» (Միրինե), Լ.դե Վեգայի «Պարտիզպանի շունը» (Դիանա), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Սոֆի), «Պաղտասար աղբար» (Անուշ), «Շողոքորթն» (Սոֆի), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» (Անուշ), Գ.Խանջյանի «Էսպես մինչև երբ» (Մայր), Ժ.Ֆեյդոյի «Կասկածը կնոջ սրտում» (Ռայմոնդ), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Ռիտա), Գ.Ֆիգերեյդոյի «Եզոպոս» (Մելի) և այլն: 1981թ-ից հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Իրանում, Մոսկվայում, Թբիլիսիում և այլուր: 1987թ. ստացել է կոմսոմոլի մրցանակ` որպես լավագույն դերասանուհի: Մասնակցել է մի քանի թատերական փառատոների: 2005թ. Իրանի Հին հունական պիեսների փառատոնում «Խաղ սիրո և պատահականության» ներկայացման համար արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին: 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2015թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն դերասանուհի»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար