ՆԱՐԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1967թ. մայիսի 24-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Դերասան Վարուժան Մանուկյանի կինն է: 1983թ. ավարտել է Լենինականի Հ.Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը: 1984-87թթ սովորել է տեղի դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիայում, 1988-92թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 1992-95թթ աշխատել է Երևանի «Մետրո» թատրոնում: Խաղացել է Հ.Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ընկավ», Հ.Թումանյանի «Տերն ու ծառան», Է.Հեմինգուեյի «Ուիլի, Թիթի, Ջիգ և երեքն էլ մի աղջիկ» ներկայացումներում: 1996-99թթ աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար և դերասանուհի: Նկարահանվել է «Ալամփուչիկ», «Օլյայի օրագիրը» հումորային ծրագրերում: 1998-2000թթ աշխատել է Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, 1999-2000թթ` «Շանթ» հեռուստաընկերության «Եսիմ» հումորային ծրագրում: 2003թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ժ.Անանյանի «Մեր տան տերերը», Գ.Խանջյանի «Ինձնից պրծում չկա», Դ.Դեմիրճյանի «Ազգային խայտառակություն», Մոլիերի «Չամուսնանա'ք պարոնա'յք, եթե կարող եք», Ե.Օտյանի «Եթե կանայք ուզենան», Ա.Չեխովի «Առաջարկություն», Ժ.Հարությունյանի «Պարոն Բաբիկը և ուրիշները», Մ.Կոմուլետի «Սիրային իրարանցում» և այլն: 2000-03թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Վայլուր», «Սրճարան` առաջին ալիք» ծրագրերը: 2003-07թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերության «Մի կաթիլ մեղր» հումորային ծրագրում, 2007-08թթ` «Հայ TV» հեռուստաընկերության «Բարի լույս, Հայաստան», «Իրական պատմություններ» ծրագրերում` որպես հաղորդավար: Նկարահանվել է «Իմ մեծ հայկական հարսանիքը» (2005թ.) և «Լռության սիմֆոնիա» (2001թ.) ֆիլմերում: 2012թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակի` «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում: 2016թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար