Մատթեոս Մամուրյան

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան

Լյուբով Լազարևա

Օպերային երգչուհի

Լևոն Հայկազունի

Կրկեսի արտիստ

Վազգեն Մուրադյան

Կոմպոզիտոր

Կառլոս Աբովյան

Գեղանկարիչ

Վյաչեսլավ Ամիրխանյան

Կինոռեժիսոր, դերասան

Անդրանիկ Խեչումյան

Թարգմանիչ, բեմադրիչ

Կարեն Գևորգյան

Պարող, պարուսույց

Միխայիլ Սիմոնյան

Ջութակահար

Ռեբեկա Դեմիրճյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՄՈՎՍԵՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

Ծնվել է 1949թ. դեկտեմբերի 25-ին, ՀՀ Վերին Աղդան (այժմ` Տավուշի մարզի Գանձաքար) գյուղում: 1967թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1974-78թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում` Գրիգոր Մելիք-Ավագյանի արվեստանոցում: 1970-80թթ աշխատել է Երևանի պետական դրամատիկական թատրոնում, 1979-80թթ` Հայաստանի ազգային հեռուստատեսությունում` որպես ռեժիսոր: 1980թ-ից աշխատում է Երևանի Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում` որպես դերասան և բեմադրիչ: Աշխատել է կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հետ, եղել է ռեժիսորի ասիստենտ «Մի կաթիլ մեղր» ֆիլմում: Բեմադրել է մի շարք ներկայացումներ` Նուշիչի «Ինքնակենսագրություն», Խ.Արամունու «Երթուդարձի տոմս դրախտի համար», Լ.Կամսարի «Սաստիկ կոմունիստներ» և այլն: Խաղացել է շուրջ 15 ներկայացումներում, Հ.Թումանյանի հեքիաթներում: Խաղացած ներկայացումներից են` Ե.Օտյանի «Ընկեր Փանջունի» (Տեր Հայր), Հ.Քոչարի «Կարոտ» (Գյուղացի), Ա.Այվազյանի «Ցեղիս ֆիզիոլոգիան» (Կալոսնիկ Գևոր, Վարդան փեսա), Վ.Պետրոսյանի «Խաղում ենք 1700» (Առաքյալ), , «Վերելք» (Կոմիտաս) և այլն: Խաղացել է նաև Փոստատարի դերը Վ.Մարտիրոսյանի «Խնդիրը պահանջում է իմանալ» հեռուստաներկայացման մեջ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար