Նիկիտա Կարա-Մուրզա

Մշակութային գործիչ, թարգմանիչ

Սարգիս Կասյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Վահան Գալֆայան

Բանաստեղծ, արձակագիր

Արուս Ազնավուրյան

Դերասանուհի

Արշավիր Դարբնի

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Վանիկ Սանթրյան

Արձակագիր, գեղանկարիչ

Ֆրունզե Ամիրխանյան

Հնչյունային օպերատոր, կինոռեժիսոր

Արմենուհի Սիսյան

Արձակագիր, բանաստեղծ

Ռուբեն Էլբակյան

Օպերային երգիչ

Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Աննա Հարությունյան

Դերասանուհի

 

 

 

 

ՄԵՐԻ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1932թ. դեկտեմբերի 26-ին, Սոչիում: 1941թ. տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է միջնակարգ ուսումը: 1953-58թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վավիկ Վարդանյանի արվեստանոցում: 1958թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Առաջին դերը եղել է Մայան` «Ծղնեթցի Մայան» օպերետում: Կերտել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Կաթնաուխովա-Բրաուսևիչի «Ալվան ծաղիկ» (Ալյոնուշկա), Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Ջենի), Ա.Պապայանի «Երևանյան վարդեր» (Սաթենիկ), «Արտասահմանյան փեսացու» (Շուշո), Վ.Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» (Հերո), «Վինձորի զվարճասեր կանայք» (Տիկին Պեչ), Մոլիերի «Ժորժ Դանդեն» (Անժելիկա), Գ.Տեր-Գրիգորյանի «Իմ սիրելի Ժորժ» (Սիրան), Ի.Կալմանի «Սիլվա» (Ստասի), Ս.Ջրբաշյանի «Երազիկ» (Ժոզեֆինա), Ժ.Հարությունյանի «Գլխի գինն է 50 միլիոն» (Զարինե), Ա.Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» (Շողիկ), Գ.Շահինյանի «Թութակները վանդակում» (Նանա), Կ.Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ» (Կոլոմբինա), Բրանդոյի «Չարլեի մորաքույրը» (Էննի), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Խամփերի), Ա.Ցագարելիի «Խանումա» (Անուշ տատիկ) և այլն: Հյուրախաղերով շրջագայել է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններ և գյուղեր: Արժանացել է մի շարք պատվորգերի և մեդալների:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար