ՍԱԹԻԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1966թ. հուլիսի 11-ին, ՀՀ Հոկտեմբերյանի շրջանի Նալբանդյան գյուղում: Դերասան Արթուր Կարապետյանի կինն է: Ավարտել է Նոր-Արտագերսի դպրոցը: 1988թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1987-92թթ աշխատել է «Անիվների վրա» թատրոն-ստուդիայում, 1996-2001թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: 1997թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներն են` Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Տիկին Դիտման, Մայր), Վ.Սարոյանի «Սովյալները» (Դոլորես), Սոֆոկլեսի «Անտիգոնե» (Իսմենե), Ա.Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Մարթա Իզաբելա), Գ.Խուգանի «Իմ զոքանչը» (Զառա), Մարիվոյի «Խաղ սիրո և պատահականության» (Սիլվիա), Ջ.Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջը» (Ֆլորենս), Բ.Սլեյդի «Ամեն տարի` նույն օրը» (Դորիս), Կ.Խոդիկյանի «Ձոն խեղկատակին» (Խեղկատակ), Գ.Սարգսյանի «Վեց սիրահարված խենթ» (Գոհար), Արիստոփանեսի «Լիսիստրատե» (Սպիտակ դիմակ), Ժ.Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» (Արուս), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Լուչիա), Ա.Շիրվանզադեի «Ազգային գործիչը» (Նազանի), «Մորգանի խնամին» (Մագթաղինե), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» (Արփենիկ), Ա.Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում» (Բելոտելովա), Գ.Խանջյանի «Ինձնից պրծում չկա» (Լառա), Ժ.Հարությունյանի «Բաբիկը և ուրիշները» (Բուժքույր), Մ.Կամուլետտիի «Սիրային իրարանցում» (Ժակլին), Ն.Պտուշկինայի «Վեցնոցները» (Լենա), Մոլիերի «Ծիծաղելի սեթևեթուհիներ» (Մարոտտա), Ն.Ադալյանի «Լոմբարդ» (Բեատրիչե), Գ.Սունդուկյանի «Ձեր Աստվածը փողն է» (Սալոմե), Ք.Յալչընի «Հոգիս ձեզմով կխայտա» (Մելինե) և այլն: 2007թ. Բ.Սլեյդի «Ամեն տարի` նույն օրը» ներկայացման համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Կանացի լավագույն դերակատարման համար»: Նկարահանվել է «Ժամկետը յոթ օր» (1991թ.), «Մարիամ» (2005թ.), «Չնչիկը» (2010թ.), «Ծաղիկների պար» (2013թ.), «Թևանիկ» (2014թ.), «Շքամուտք» (2014թ.), «Շրջանակ» (2015թ.), «Որոգայթ» (2015թ.) ֆիլմերում: Մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոների: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Սիրիա, Լիբանան, Բուլղարիա, Իրան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ: Աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կրկնօրինակման բաժնում: 2016թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար