Գարեգին Կուզիկյան

Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Արաքսի Սարյան

Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան

Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան

Քանդակագործ

Արթուր Մոլիտվին

Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան

Դերասանուհի

Գրիգորի Ալոնց

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՐՇԱԿՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1974թ. հունիսի 13-ին, Երևանում: Սովորել է Երևանի թիվ 162 միջնակարգ դպրոցում: 1995թ. ավարտել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիան: 1995-99թթ սովորել է Երևանի թատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի բաժնում` Արթուր Գրիգորյանի արվեստանոցում: 1999թ. լավագույն երգի կատարման համար արժանացել է «Ոսկե դիմակ» մրցանակի: 2000թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Մարքրիտ), Ա.Շիրվանզադեի «Ազգային գործիչը» (Սոֆիկ), Ա.Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» (Մատրյոնա), «Շառլ Ազնավուր և Պիաֆ» (Էդիտ Պիաֆ), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» (Մանիշակ), Հ.Պարոնյանի «Պաղդասար ախպար» (Մարթա) և այլն: Նկարահանվել է գեղարվեստական և փաստագրական ֆիլմերում, հեռուստասերիալներում: Ունի 2 տեսահոլովակ, տասնյակ ձայնագրված երգեր, որոնցից մեկի հեղինակը ինքն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար