Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1960թ. դեկտեմբերի 26-ին, Երևանում: 1978-82թթ սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում: 1995թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի  ֆիզմաթ ֆակուլտետը: 1983-96թթ երգել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի «Ակունք» ազգագրական անսամբլում, որտեղ հանդես է եկել Եվրոպայի և Խորհրդային Միության բազմաթիվ բեմերում: 1995թ. հիմնադրել է «Շողակն» ֆոլկ-անսամբլը, որի հետ թողարկել է «Հայկական անթոլոգիա», «Հայկական ավանդական պարեր» «Հայկական օրորոցայիններ», «Երաժշտություն Հայաստանից» և «Արշիլ Գորկի» ձայնասկավառակները, իսկ Հարությունյանների ընտանեկան «Կարոտ» անսամբլի հետ` «Կարոտ 1»,  «Կարոտ 2», «Հորովել-Հայ ավանդական աշխատանքային երգեր», «Հայրիկ Մուրադյան մանկական անսամբլ» և «Հայ ավանդական հարսանեկան երգեր»  ձայնասկավառակները: Անսամբլի հետ բազմաթիվ ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Կանադայում և ԱՄՆ-ում, մասնակցել է տարբեր փառատոների: 1996թ-ից «Հայրիկ Մուրադյան» ավանդական երգի և պարի  մանկական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: 2004թ. «Հայկական օրորոցայիններ» ձայնասկավառակը «Նյու Յորք Թայմս» պարբերականի կողմից ճանաչվել է «Համաշխարհային երաժշտության լավագույն ձայնասկավառակ»: «Շողակն» անսամբլի երաժշտությունը հնչում է Ա.Էգոյանի «Արարատ» ֆիլմում: 2009թ. Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «Giving Voice» երաժշտական փառատոնում մենահամերգով հանդես է եկել հայկական օրորոցային երգերի կատարմամբ` փառատոնի մասնակիցների համար կազմակերպելով նաև հայ ավանդական երգերի և պարերի ուսուցման մի քանի դաս-պարապմունքներ: Նույն թվականին ԱՄՆ-ում համերգներով հանդես է եկել ամերիկյան «Կիտկա» կանանց վոկալ անսամբլի հետ` ներկայացնելով Կոմիտաս և հայկական ժողովրդական երգերը, որոնցով մասնակցել է նաև Սան Ֆրանցիսկոյի միջազգային երաժշտության փառատոնին: 2010թ. «Շողակն» անսամբլի հետ հայ ավանդական երգերի և պարերի ուսուցման դաս-պարապմունքներ է անցկացրել Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում: 2011թ. հայ երգը ներկայացրել է Թուրքիայի Արդվին քաղաքում կազմակերպված «Green Yayla» փառատոնում: Նույն թվականին ՀՀ անկախության օրվան նվիրված տոնական համերգով հանդես է եկել Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար