Մուրացան

Արձակագիր

Հայրապետ Հայրապետյան

Մանկագիր, թարգմանիչ

Հակոբ Կոջոյան

Գեղանկարիչ

Շառլ Ժերար

Դերասան, կինոռեժիսոր

Հրանտ Բեգլարյան

Կոմպոզիտոր

Իգիթ Ղարիբյան

Պատմաբան, հնագետ

Հովհաննես Պապիկյան

Լրագրող, հրապարակախոս

Արմեն Դոնելյան

Դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն

Ալիս Կապլանջյան

Դերասանուհի

Վիլիկ Զաքարյան

Գեղանկարիչ

Սերժ Ավետիքյան

Դերասան, կինոռեժիսոր

Հմայակ Հակոբյան

Դերասան, աճպարար

Կարինե Բաբաջանյան

Օպերային երգչուհի

Անի Քոչարյան

Դերասանուհի

 

 

 

 

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ

Գեղանկարիչ, քանդակագործ

27 հունիս, 1899 - 21 օգոստոս, 1979

Ծնվել է Թիֆլիսում: Գրաճանաչ է դարձել Ներսիսյան ճեմարանում: Դեռ դպրոցական տարիներից նկատվել է նկարչական տաղանդը: 1915-18թթ հաճախել է նկարչության և քանդակագործության դպրոց, որն ավարտելուց հետո, մեկնել Մոսկվա և հաճախել «Ազատ գեղարվեստական արվեստների» դասընթացներին: 1919թ. ավարտելով ուսումը` վերադարձել է Թիֆլիս և նկարչություն դասավանդել տեղի հայկական դպրոցներում, իսկ 1921թ-ից` բարձրագույն տեխնիկական հաստատություններում: 20 տարեկան հասակում ունեցել է իր առաջին ցուցահանդեսը: 1922-23թթ ապրել է Վենետիկում, որտեղ նկարչություն է դասավանդել Լազարյան ճեմարանում: 1923թ-ից բնակություն է հաստատել Փարիզում: 1936թ. վերադարձել է ՀայաստանՍտալինյան ռեպրեսիաների հետևանքով 1941թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1943թ. արդարացվել է և վերադարձել Երևան: 1944-45թթ նկարչություն է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական և պոլիտեխնիկական ինստիտուտներում: Հայտնի նկարներից են` «Կշռաքարերով նոտյուրմորտ», «Ջութակ», «Ըմպանակով կին», «Նկարչի մոր դիմանկար», «Ղազարոսի հարություն», «Տեսիլք», «Սիրահարներ», «Կոմիտաս», «Բանաստեղծ» և այլն: Աշխատանքները գտնվում են աշխարհի հանրահայտ թանգարաններում: Քանդակել է Մաքսիմ Գորկու, Ալեքսանդր Պուշկինի, Խաչատուր Աբովյանի, Անանիա Շիրակացու, Մեսրոպ Մաշտոցի, Միքայել Նալբանդյանի, Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի արձանները, Զվարթնոցի արծիվը: 1965թ. արժանացել է Հայաստանի, 1976թ.` ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը: 1984թ. Երևանում բացվել է Երվանդ Քոչարի թանգարանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար