ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1965թ. ապրիլի 10-ին, Երևանում: Դերասանուհի Սաթիկ Հախնազարյանի ամուսինն է: Ավարտել է Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցը: 1988թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1987-92թթ աշխատել է «Անիվների վրա» թատրոն-ստուդիայում, 1995թ.` Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում, իսկ 1996թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է «Անիվների վրա», «Ոտքի դատարանն է գալիս», «Սովյալներ», «Անտիգոն», «Մկան թակարդ, կամ փորձում ենք Համլետ», «Ամպեր», «Գիշատիչների խնջույքը», «Տեր, մի թող մեզ անտեր», «Ատամնաբույժն արևելյան», «Ամեն տարի` նույն օրը», «Ինչ այն զինվորը, ինչ այս» և այլ ներկայացումներում: 1993-2004թթ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոընկերությունում` որպես հաղորդավար: Հեղինակել է «Քեզ համար», «Տեսիլներ» և «Վարագույրից այն կողմ» հաղորդաշարերը: 1996թ-ից համագործակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կինոկրկնօրինակման բաժնի հետ: Տարբեր ներկայացումներով մասնակցել է միջազգային թատերական փառատոների և հյուրախաղերի: Նկարահանվել է «Սպանված աղավնի», «Հովիվը» ֆիլմերում, «Աննա» և այլ հեռուստասերիալներում: 2000թ. Ուկրաինայում և 2004թ. Մակոդենիայում` միջազգային թատերական փառատոների ժամանակ, «Անտիգոնե» ներկայացման համար, արժանացել է մրցանակի` «Տղամարդու լավագույն դերակատարման համար»: Կատարել է ավելի քան 40 ներկայացումների երաժշտական ձևավորում: 2001թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ», 2007թ.` «Արտիստ» մրցանակների, 2010թ.` ՀԹԳՄ, 2015թ.` «Արտավազդ» մրցանակաբաշխության ոսկե մեդալների, 2016թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար