Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դուդուկահար, երաժիշտ

Ծնվել է 1992թ. մարտի 16-ին, Երևանում: 11 տարեկան հասակից սկսել է նվագել շվի, ապա ազգային այլ նվագարաններ` դուդուկ, զուռնա, պկու, բլուլ, երկփողանի պարկապզուկ: 2008-12թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շվիի բաժնում: 2010թ-ից նվագել է Նորայր Քարտաշյանի «Van Project» խմբում: 2011թ. հիմնել է «Room 118» էթնո-ջազ-ռոք խումբը, որի նպատակն է դուրս բերել ազգային նվագարանները էթնիկ ձևաչափից: Մասնակցել է տարբեր տարածաշրջանային մրցույթների և փառատոների, հեռուստանախագծերի և դարձել մրցանակակիր: 2012-14թթ ծառայել է ՀՀ Զիված ուժերում: 2014թ. հիմնել է «Գողթ» նախագիծը, որի կազմում ազգային փողային նվագարաններ են, թավջութակ, դաշնամուր, հարվածային գործիքներ և թառ: Նախագծի նպատատակն է կոտրել տարբեր գործիքների նկատմամբ ժանրային կարծրատիպերը ներկայացնելով հեղինակային ստեղծագործություններ, որոնցում օգտագործում են ազգային և դասական «ձայներ» առանց դրանց կաղապարման: 2015թ. թողարկել է «After our Era» իր առաջին սոլո-ալբոմը, որում ներկայացված են ժողովրդական և հեղինակային, ինչպես նաև իր հեղինակած ստեղծագործությունները: Բոլոր ստեղծագործությունները ներկայացված են ազգային նվագարաններով: 2010թ-ից համագործակցում է «Play Back» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր Նարեկ Պետրոսյանի հետ: 2015թ. ձևավորվել է նաև «Զուռնաչիներ» նախագիծը, որը ներկայանում է զուտ ազգային ձևաչափով և նպատակ է հետապնդում ամեն կերպ նպաստել ազգային երաժշտական լավագույն ավանդույթների վերածննդին:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար