ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1983թ. մարտի 13-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): Թատերագետ Լևոն Մութաֆյանի դուստրն է: Սովորել է Գյումրիի թիվ 16 միջնակարգ դպրոցում, ապա` Բալաոն վարժարանում: 2000թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին: 2003թ-ից աշխատել է Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: 2006թ. արժանացել է «Արտիստ» և Երիտասարդական ներկայացումների փառատոնի մրցանակների: Մասնակցել է մի քանի փառատոների: 2011թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներն են` Ժ.Անանյանի «Հեռախոսային զանգ», Հ.Թումանյանի «Տերն ու ծառա», Վ.Ստեփանյանի «Պարոն լրտեսի վերջին զոհը», Ա.Աղասարյանի «Երկու դեմքով արքայազն», Ն.Ծատուրյանի «Շաշաստան», Ա.Վամպիլովի «Գավառային անեկդոտներ», Ա.Քալանթարյանի «Բումերանգ», Ս.Մարշակի «Տասներկու ամիս», Տ.Գաբբեի «Անագե մատանիներ», Մ.Իշխանի «Կիլիկիո արքա», Կ.Խոդիկյանի «Ինչպես կինը փախավ տնից», Ա.Շիրվանզադեի «Արտիստը», Ֆ.Դյուրենմաթի «Հերակլեսը և ավգիան ախոռները», Ժ.Անանյանի «Տաքսի, տաքսի», Պ.Պռոշյանի «Սոս և Վարդիթեր», Ս.Խալաթյանի «Աքլորականչ», Լ.Մութաֆյանի «Աղավնին» և այլն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար