Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԵՐԱՆՈՒՀԻ ԳԱՐԱԳԱՇՅԱՆ

Դերասանուհի

30 ապրիլ, 1848 - 14 մարտ, 1924

Ծնվել է Կոստանդնուպոլսի Ուսկուդար թաղամասում: Եղել է դերասանուհի Վերգինե Գարագաշյանի քույրը: 1861թ. ավարտել է միջնակարգ կրթությունը: 1865թ. մտել է թատերական ասպարեզ` Ս.Թղլյանի «Մեծն Տրդատ» պիեսում կատարելով Աշխենի դերը: Առաջին մեկ-երկու թատերաշրջանում գերազանցապես խաղացել է արական դերեր, ինչպես Պողի դերը Բ.դը Սեն-Պիերի «Պող և Վերգինե» պիեսում, Հովսեփ Գեղեցիկի դերը Թ.Թերզյանի համանուն պիեսում և այլն: Նրա բեմական գործունեության ամենափայլուն շրջանը սկսել է 1867թ-ից, երբ դարձել է Հակոբ Վարդովյանի թատերախմբի պրիմադոննա և առաջնակարգ դերերով է հանդես եկել բոլոր ներկայացումներում` Թ.Թերզյանի «Սանդուխտ կույս» (Սանդուխտ), Ս.Հեքիմյանի «Հարմակ և Աշխեն» (Աշխեն), «Նեղսիրտ բարեգործը» (Անժելիք), «Կործանումն Ռուբինյան թագավորության» (Հայկանուշ), «Վենետիկուհին» (Թեոդորա) և այլն: Եղել է բազմաժանր դերասանուհի` խարակտերային կերպարանագծումների որոշակի հակումով: 1878թ. միացել է Ս.Պենկլյանի օպերետային խմբին, շրջել է մի շարք քաղաքներում, եղել Ադրիանապոլիսում, Ադանայում, Սալոնիկում, Կավալայում: Հանդես է եկել Տ.Չուխաճյանի և թարգմանական մի քանի օպերետներում: 1880թ., քրոջ` Վերգինե Գարագաշյանի հետ, եկել է Թիֆլիս և մեկ թատերաշրջան խաղացել Թիֆլիսի հայկական խմբերում` Պետրոս Ադամյանի, Սիրանույշի և այլ պոլսահայ դերասանների հետ: Հաջորդ թատերաշրջանից կրկին վերադարձել է Կ.Պոլիս և Ս.Պենկլյանի խմբի հետ մեկնել է Եգիպտոս, որտեղից էլ անցել Բալկանյան երկրներ: Խաղացած ներկայացումներից են` Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (Ֆաթիմե), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Տուգոուխովսկայա), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Բարբարե), «Խաթաբալա» (Քեթևան), Ժ.Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե» (Հեղինե), Մ.Կամոլետտիի «Քույր Թերեզա» (Թերեզա) և այլն: 1887թ. խաղացել է Կահիրեում կազմակերպված մի շարք ներկայացումներում` Ա.Դյումա որդու «Քամելիազարդ տիկինը» (Մարգարիտ Գոթիե), Եվրիպիդեսի «Մեդեա» (Մեդեա), «Կատարին Հովարդ» (Կատարին Հովարդ), Շ.Լեկոկի «Մադամ Անգոյի աղջիկը» (Կլերետ), «Ժիրոֆլե-ժիրոֆլյա» (Ժիրոֆլե-ժիրոֆլյա)` արժանանալով եգիպտական մամուլի բարձր գնահատմանը: 1900-ականների սկզբներին տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ էլ մահացել է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար