Գարեգին Հովսեփյան

Հայագետ, եկեղեցական, մշակութային գործիչ

Գրիգոր Չախիրյան

Կինոգետ, կինոսցենարիստ

Գևորգ Մուշեղյան

Ճարտարապետ

Մելինե Համամջյան

Դերասանուհի

Ալեքսանդր Սահակյան

Ճարտարապետ, շինարար

Ասլան Մխիթարյան

Ճարտարապետ

Վահրամ Գալստյան

Ռեժիսոր, քանդակագործ

Նաիրա Մուրադյան

Կինոռեժիսոր, նկարչուհի

Էդգար Ռոստոմյան

Երաժիշտ, դերասան

 

 

 

 

ՎԱՀԱԳՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1978թ. հունվարի 31-ին, ՀՀ Աբովյան քաղաքում: Դերասանուհի Շուշան Ղազարյանի ամուսինն է: 2001թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Արմեն Էլբակյանի արվեստանոցը: Նույն թվականից աշխատել է Երևանի Խամաճիկների պետական թատրոնում` որպես դերասան: 2001թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Մերկուցիո), «Մակբեթ» (Ծաղրածու), «Հուլիոս Կեսար» (Դեցիոս Բրուտոս), «Համլետ» (Դերասան), «Տասներկուերորդ գիշեր կամ... Սիրուց եմ մեռնում» (Սըր Թոբի), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Անպատասխանատու), «Մաքսիմալիստը» (Սլավչո), Ս.Հարությունյանի, Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Ա. Դատավոր), Վ.Սիգարևի «Արնախումի ընտանիքը» (Ոստիկան), Հ.Պարոնյանի «Կատակերգություն» (Դերասան, խմբագիր), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Հիսուսի աշակերտ), «Փարիզյան դատավճիռ» (Քննիչ), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Պոլո) և այլն: Աշխատել է նաև Հայաստանի հանրային, «Արմենիա», «Ար», «Շողակաթ», «Շանթ» հեռուստաընկերություններում: Նկարահանվել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Ալա Բալա Նիցա» (2011թ.), «Ուրիշի փոխարեն» (2014թ.) ֆիլմերում, «Տնփեսա» (2013թ.) և այլ հեռուստասերիալներում: 2008թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն երիտասդարդ դերասան»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար