ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Դերասան, նմանակող

Ծնվել է 1975թ. ապրիլի 23-ին, Երևանում: 1991թ. ավարտել է Երևանի թիվ 164 միջնակարգ դպրոցը: 1991-97թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Ժամկետային ծառայությունից հետո ընդունվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ` որպես ասպիրանտ: 1993թ-ից զբաղվում է բեմական գործունեությամբ: Ընդգրկվել է Ուրախների և հնարամիտների ակումբ և 1994թ. դարձել Հայաստանի չեմպիոն: 1996թ. արժանացել է Հանրապետական հումորի և երգիծանքի փառատոնի առաջին մրցանակին: Հանդես է եկել բազմաթիվ համերգային ծրագրերով` «Եվ եկավ գարունը», «Ավտոբուս», «Ծուռ հայելիներ», «Միասին և ժպիտով», «X-files», «Ուրբաթ 13», «Ամեն դեպքում» և այլն: 2004թ. ստեղծել է «Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերությունը, որը 2005թ. նախաձեռնել ու հիմնադրել է «Մեկից մեկ» երգիծական շքահանդեսը, և որի շնորհիվ, ապրիլի 1-ը պաշտոնապես ճանաչվել է երգիծանքի և հումորի օր: Հյուրախաղերով եղել է ՀՀ ԱՍՀՆ տուն-ինտերնատներում, մանկատներում, ՀՀ ՊՆ զորամասերում: 2008թ. հանդես է եկել «Ականջդ կանչի, Մայր Հայաստան» ներկայացմամբ, որի համար 2010թ. «Թեքեյան» մշակութային միության կողմից արժանացել է մրցանակի: 2009թ. իրականացրել է «Շնորհավոր ապրիլի 1» տոնական միջոցառումների շարքը: 2013թ. կազմակերպել և հանդես է եկել «Ծիծաղի Տոնը՝ Ծիծաղի Տանը» ներկայացում-երեկոյին՝ նվիրված Արամայիս Սահակյանի հիշատակին: 2016թ. ապրիլի 1-ին, «Ծիծաղի տոնը` Արցախում» տոնական ծրագրի շրջանակում, «Մեկից Մեկ» խմբի հետ ելույթներով հանդես է եկել Արցախի Մարտունու ՊԲ զորամասերից մեկում, Ստեփանակերտի տուն-ինտերնատում, Մարտունի քաղաքի մշակույթի տանը: 2018թ. մասնակցել է «Ապրիլմեկյաններ» տոնական նախաձեռնության կազմակերպման և հոոբելյարների պարգևատրման աշխատանքին, ինչպես նաև «Մեկից Մեկ» երգիծական խմբի հետ համերգներով հանդես է եկել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդաց տներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար