ՌՈՒԲԻՆԱ ՌՈՒԲԵՆ

Դերասանուհի

Ռուբինա Սարգսյան

Ծնվել է 1972թ. հուլիսի 17-ին, Երևանում: Սովորել է Երևանի Ա.Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 1981-92թթ աշխատել է Երևանի Էսթետիկական կենտրոնի Ռ.Թումանյանի թատրոն-ստուդիայում` որպես դերասանուհի, որտեղ խաղացել է Մ.Բուլգակովի «Շան սիրտը», Ա.Վասիլևի «Իսկ անուրջները այստեղ խաղաղ են», Հ.Թումանյանի «Փարվանա», «Ախթամար», «Մի կաթիլ մեղր» և այլ ներկայացումներում: 1990-94թթ սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնում: 1992թ-ից աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է «Նազար», «Կաբառե», «Կառավարական համերգ», «Պարոնայք, ամեն ինչ քանդվում է» և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Ախթամար» (1992թ., երաժշտական), «Ընտրություն» (2001թ.), «Չարլզ Հարոլդի ուխտագնացությունը» (2012թ.) ֆիլմերում: Նկարահանվել է նաև հեռուստասերիալներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար