
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԼԻԶԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ծնվել է 1968թ. օգոստոսի 17-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը: 1986թ-ից աշխատել է Երևանի Մանկական գեղագիտական կենտրոնում` որպես մեթոդիստ, 1989թ.` «Ժպիտ», 1992թ-ից` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, 1998թ-ից` Է.Էլբակյանի անվան թատրոններում` որպես դերասանուհի: 2001թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ա.Ցագարելիի «Խանումա» (Սոնա), Ա.Էլբակյանի «Ամենափրկիչ ջրհեղեղ» (Արևիկ), «Հիմարից հիմարը» (Անի), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Նատաշա), Ն.Սայմոնի «Աստղափայլ աղջիկ» (Սոֆի), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Տիկին Կապուլետ), «Համլետ» (Պալատական կին), Գ.Խանջյանի «Բարև, սրիկաներ» (Կին), Մոլիերի «Ակամա բժիշկ» (Մարտինա), Հ.Մաթևոսյանի «Չեզոք գոտի» (Շողեր), Ք.Լյուդվիգի «Մամա միա» (Դիանա) և այլն: Համագործակցել է նաև Տիկնիկային գործիչների ասոցիացիայի հետ: Նկարահանվել է ֆիլմերում, հեռուստաթատրոնում: