Գերգեյ Չիկի

Դրամատուրգ

Լևոն Իսեցկի

Օպերային երգիչ

Արթին Արթինյան

Գրականագետ

Հրաչյա Հովհաննիսյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Վազգեն Ամարյան

Թարգմանիչ

Սոֆյա Սարգսյան

Դերասանուհի

Գարեգին Դավթյան

Քանդակագործ

Լևոն Խեչոյան

Արձակագիր

Արմեն Աթանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

 

 

 

 

ԼԻԶԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1968թ. օգոստոսի 17-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը: 1986թ-ից աշխատել է Երևանի Մանկական գեղագիտական կենտրոնում` որպես մեթոդիստ, 1989թ.` «Ժպիտ», 1992թ-ից` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, 1998թ-ից` Է.Էլբակյանի անվան թատրոններում` որպես դերասանուհի: 2001թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ա.Ցագարելիի «Խանումա» (Սոնա), Ա.Էլբակյանի «Ամենափրկիչ ջրհեղեղ» (Արևիկ), «Հիմարից հիմարը» (Անի), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Նատաշա), Ն.Սայմոնի «Աստղափայլ աղջիկ» (Սոֆի), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Տիկին Կապուլետ), «Համլետ» (Պալատական կին), Գ.Խանջյանի «Բարև, սրիկաներ» (Կին), Մոլիերի «Ակամա բժիշկ» (Մարտինա), Հ.Մաթևոսյանի «Չեզոք գոտի» (Շողեր), Ք.Լյուդվիգի «Մամա միա» (Դիանա) և այլն: Համագործակցել է նաև Տիկնիկային գործիչների ասոցիացիայի հետ: Նկարահանվել է ֆիլմերում, հեռուստաթատրոնում: