Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դերասան, ռեժիսոր

Ծնվել է 1972թ. հունիսի 12-ին, Երևանում: 1984թ-ից զբաղվել է «կարատե» մարզաձևով: 1989-94թթ սովորել է Երևանի Ճարտարապետական ինստիտուտում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցումների և դարձել հաղթող: 1993թ-ից աշխատել է ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունում: 1995թ. հիմնադրել է արևելյան մարզաձևի «Ֆուլ կոնտակտ կարատե» դպրոցը, 1996թ.` ֆեդերացիան, 1997թ.` մասնագիտացված լիգան, 1998թ.` միջազգային ֆեդերացիան (IFCKF), որի նախագահն է: 1998թ. Չակ Նորիսի կողմից արժանացել է «Սև գոտի» տիտղոսին: 2006թ. Լոս Անջելեսում հիմնադրել է արևելյան մարզաձևի միջազգային Դոկանտոյի ֆեդերացիան (WDF), որտեղ կրկին հանդիսանում է նախագահը: Պարբերաբար կազմակերպել է միջազգային մրցումներ, դասընթացներ, սեմինարներ: Հեղինակել է բազմաթիվ մասնագիտական գրքեր: 1999թ-ից եղել է մի շարք ֆիլմերի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր` «Խավարման օրը» (1999թ.), «Ընտրություն» (2000թ.), «Չգրված օրենք» (2002թ.), «Удар лотоса-4» (2004թ.), «Ճակատագիր» (2005թ.): 2007թ. վերջին ֆիլմը ԱՄՆ-ի կինոփառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, իսկ Գոռը «Armenian Golden Stars Awards» մրցանակաբաշխությանը` «Լավագույն դերասան» մրցանակին: 2008թ. նկարահանել է «Վրիժառու», 2010թ.` «Վրիժառու-2» բազմասերանոց ֆիլմերը: Մասնակցել է բազմաթիվ թիկնապահական և ահաբեկչության դեմ պայքարի միջազգային սեմինարների ու դասընթացների, աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: 2005-07թթ աշխատել է Հոլիվուդի «360 Point» և «Eagles Nest Studios» կինոստուդիաներում: 2006թ. ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի կողմից պարգևատրվել է հատուկ դիպլոմով: 2008թ. Միացյալ ազգերի հանրային պարգևների խորհրդի կողմից արժանացել է մեդալի: 2009-11թթ եղել է Երևանի քաղաքապետի սպորտի, մշակույթի և տուրիզմի հարցերով խորհրդականը: Թողարկել է իր գրված երաժշտությունների ձայնասկավառակը, որը գրել է իր նկարահանած ֆիլմերի համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար