ԱՎԱԳ ԱՎԱԳՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1972թ. սեպտեմբերի 27-ին, Երևանում: Սովորել է Երևանի Վ.Սարոյանի անվան միջնակարգ դպրոցում: Ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը: 1991թ-ից աշխատել է «ACN» ընկերությունում` որպես փոխնախագահ: 1992թ-ից զբաղվել է հեռուստահաղորդումների և հեռուստագովազդների ստեղծման աշխատանքով: 1996թ. հեղինակել և վարել է «Կոմպյուտեր ժամ» հաղորդումը: 1998թ-ից աշխատել է «Բիզնես TV» հեռուստաալիքում` որպես գլխավոր պրոդյուսեր և ռեժիսոր: Մասնակցել է «Բիզնես TV»-ի հիմքի վրա ստեղծված «Արմենիա» հեռուստաընկերության հիմնադրման աշխատանքներին և հետագայում եղել գլխավոր պրոդյուսերը և ռեժիսորը: 2005թ-ից ստեղծել է սեփական ընկերությունը և զբաղվել գովազդային հոլովակների, գեղարվեստական ֆիլմերի արտադրությամբ: Որպես ռեժիսոր մասնակցել է ավելի քան 70 հեռուստանախագծերի աշխատանքներին` «Թափանցիկ վարագույր», «Երեկո Շոուն Ռոբերտ Մավիսակալյանի հետ», «Կարմիր, թե սև», «Ինչ, որտեղ, երբ» և այլն: Նկարահանել է ավելի քան 400 գովազդային հոլովակ, 10-ից ավել տեսահոլովակ, երկու տասնյակի հասնող հեռուստաֆիլմեր: Հանդիսանում է նաև մասսայական հանդիսություններ նկարահանող ռեժիսոր: Նկարահանել է սպորտային, մշակութային միջոցառումներ, ինչպես նաև հայ երգարվեստի ներկայացուցիչների համերգներ: 2006թ. նկարահանել է «Տաքսի, էլի լավա» ֆիլմի «Երկու Գույն» կարճամետրաժ ֆիլմը, 2011թ.` «Դուռը բաց» գեղարվեստական ֆիլմը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար