Վարդան Մախոխյան

Գեղանկարիչ

Հովհաննես Մսրյան

Պատմաբան, բանասեր

Նորա Ադամյան

Արձակագիր, թարգմանիչ

Լուսիկ Ագուլեցի

Գեղանկարչուհի, ազգագրագետ

Միքայել Պողոսյան

Դերասան, երգիչ

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

Գևորգ Մութաֆյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՄԱՐԻ ՄՍՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1965թ. հունվարի 15-ին, Երևանում: Դերասան Վլադիմիր Մսրյանի դուստրն է և դերասան Հովհաննես Բաբախանյանի կինը: 1982թ. ավարտել է Երևանի թիվ 119 միջնակարգ ֆրանսիական դպրոցը և ընդունվել Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիա: Մինչ 2012թ. աշխատել է տվյալ թատրոնում որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` «Քո վերջին հանգրվանը» (Բժշկուհի), «Ներկաներ և բացականեր» (Աղջիկ), «Արքան մեռնում է» (Թագուհի Մարիամ), «Ակամա բժիշկ» (Կին), «Մեծապատիվ մուրացկաններ» (Հարսնացու), «Իմ սև սիրտը և սպիտակ հրեշտակը» (Մայր) և այլն: Նկարահանվել է «Հերոստրատ» (2002թ.), «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Մետամորֆոզ» (2008թ.) ֆիլմերում, «Ճակատագրի գերիները» (2009թ.) հեռուստասերիալում: Աշխատել է նաև որպես համերգավար: 2010թ. տեղափոխվել է ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգ, որտեղ շարունակել է ստեղծագործել:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար