
Հակոբ Մարթայան
Լեզվաբան, թուրքագետ

Գուրգեն Ալեմշահ
Կոմպոզիտոր, դիրիժոր

Շանթ Հերթևցյան
Գեղանկարիչ

Էդուարդ Աբրահամյան
Կոմպոզիտոր

Շառլ Ազնավուր
Երգիչ, երգահան, դերասան

Արմեն Խոստիկյան
Դերասան

Նորայր Ժամհարյան
Կոմպոզիտոր, բլուլահար, դուդուկահար

Լավրենտի Միրզոյան
Լեզվաբան

Աննա Ջանբազյան
Բալետի արտիստ, պարուսույց

Անահիտ Ներսիսյան
Օպերային երգչուհի

Վարդան Մկրտչյան
Դերասան
ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է 1967թ. հունվարի 19-ին, ՀՀ Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում: Ծնողները եղել են Գյումրիից: 1984թ. ավարտել է Սասունիկի միջնակարգ դպրոցը, որից հետո սովորել է Աշտարակի կիսահաղորդիչների ուսումնարանում և Երևանի լուսանկարիչների թիվ 24 ուսումնարանում: 1990թ. Նիկոլայ Ծատուրյանի հրավերով սկսել է աշխատել «Մետրո» թատրոնում` որպես դերասան: Կերտել է բազմաթիվ թատերական դերեր մի շարք ներկայացումներում` «Արալեզ», «Տոպազ», «Իմ մեղքը», «Ջին-ջան», «Ուիլլի, Թիթի, Ջիգ, և երեքն էլ մի աղջիկ» և այլն: Վերջին ներկայացման դերի համար 1992-93թթ արժանացել է Կ.Ստանիսլավսկու անվան և «Լավագույն տղամարդու դերակատարման համար» մրցանակների: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Ընտրություն» (2003թ.), «Մեր այբբենարանը» (2003թ.), «Իմ մեծ հայկական հարսանիքը» (2004թ.), «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Մեր բակը 3» (2006թ.), «Չգրված օրենք» (2006թ.), «Վրիժառու» (2008թ.), «Տաքսի, էլի լավա» (2009թ.), «Ներիր ինձ» (2010թ.), «Ալա-բալա-նիցա» (2011), «Կորած, մոլորված Հայաստանում» (2012թ.) և այլն: Եղել է մի քանի հայկական հեռուստանախագծերի ժյուրիի անդամ, հեռուստատեսությամբ վարել է հաղորդումներ, որոնցից է «Յո-յո շոու» մանկական հաղորդաշարը: