ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1967թ. հունվարի 19-ին, ՀՀ Աշտարակի շրջանի Սասունիկ գյուղում: Ծնողները եղել են Գյումրիից: 1984թ. ավարտել է Սասունիկի միջնակարգ դպրոցը, որից հետո սովորել է Աշտարակի կիսահաղորդիչների ուսումնարանում և Երևանի լուսանկարիչների թիվ 24 ուսումնարանում: 1990թ. Նիկոլայ Ծատուրյանի հրավերով սկսել է աշխատել «Մետրո» թատրոնում` որպես դերասան: Կերտել է բազմաթիվ թատերական դերեր մի շարք ներկայացումներում` «Արալեզ», «Տոպազ», «Իմ մեղքը», «Ջին-ջան», «Ուիլլի, Թիթի, Ջիգ, և երեքն էլ մի աղջիկ» և այլն: Վերջին ներկայացման դերի համար 1992-93թթ արժանացել է Կ.Ստանիսլավսկու անվան և «Լավագույն տղամարդու դերակատարման համար» մրցանակների: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Ընտրություն» (2003թ.), «Մեր այբբենարանը» (2003թ.), «Իմ մեծ հայկական հարսանիքը» (2004թ.), «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Մեր բակը 3» (2006թ.), «Չգրված օրենք» (2006թ.), «Վրիժառու» (2008թ.), «Տաքսի, էլի լավա» (2009թ.), «Ներիր ինձ» (2010թ.), «Ալա-բալա-նիցա» (2011), «Կորած, մոլորված Հայաստանում» (2012թ.) և այլն: Եղել է մի քանի հայկական հեռուստանախագծերի ժյուրիի անդամ, հեռուստատեսությամբ վարել է հաղորդումներ, որոնցից է «Յո-յո շոու» մանկական հաղորդաշարը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար