Եղիա Սիրվարդ

Լրագրող, մշակութային գործիչ

Հարություն Թրագոշյան

Դերասան, բեմադրիչ, դրամատուրգ

Արտաշես Վրույր

Դերասան, բեմադրիչ, լուսանկարիչ

Անտոն Աուշտրյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Անուշ Թումանյան

Բանաստեղծ

Նինա Գարսոյան

Պատմաբան, արևելագետ

Մարիամ Պետրոսյան

Հաղորդավար

Հասմիկ Դանիելյան

Դերասանուհի

 

 

 

 

ՍԻՄՈՆ ԱԲԳԱՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1962թ. մարտի 5-ին, Փարիզի Գոնես արվարձանում, հայի և ֆրանսուհու ընտանիքում: Դպրոցում սովորել է ֆրանսերեն և հայերեն: 9 տարեկան հասակում մեկնել է Բեյրութ, որտեղ սովորել է պարել «Լոռի» պարային համույթում: 1977թ. հայրը մեկնել է պատերազմ, և 15-ամյա Սիմոնը մոր հետ վերադարձել է Փարիզ, որից հետո տեղափոխվել Նյու Յորք և շարունակել պարել: 1983-85թթ սովորել է Փարիզի դերասանական արվեստի միջազգային դպրոցում: 1985թ. վերադարձել է Փարիզ և 8 տարի համագործակցել «Du Soleil» թատրոնի տնօրեն Արինե Մնոչկինի հետ: Խաղացել է հունական կատակերգություններում: 1993թ. կնոջ` դերասանուհի և ռեժիսոր Կատրին Շաուբի հետ, Փարիզում հիմնել է «T.E.R.A.» թատրոնը, որտեղ բեմադրել է դասական և ժամանակակից ներկայացումներ: 2009թ. կերտել է Միսակ Մանուշյանի դերը Ռ.Գեդիկյանի «Հանցագործների բանակ» ֆիլմում: Նկարահանվել է նաև «Արարատ» (2002թ.), «Ճշմարտություն Չարլիի մասին» (2002թ.), «Արամ» (2002թ.), «Այո» (2004թ.), «Կազինո Ռոյալ» (2006թ.), «Պերսեպոլիս» (2007թ.), «Օձը» (2007թ.), «Թարգմանություն» (2007թ.), «Շիվա» (2008թ.), «Կատաղություն» (2009թ.), «Թուրքի գլուխ» (2010թ.), «Զարաֆա» (2012թ.), «Մարաթոնի մասնակիցները» (2013թ.), «Անժելիկա, հրեշտակների մարկիզուհին» (2013թ.), «Սպի» (2014թ.), «Խենթ պատմություն» (2015թ.), «1915» (2015թ.) և այլ ֆիլմերում: Կատարել է մի շարք ֆիլմերի կրկնօրինակումներ, հանդես եկել բազմաթիվ հեռուստանախագծերում: 2001թ. «Հրեշը լուսնի վրա» ներկայացման համար ֆրանսիական թատրոնի կողմից արժանացել է մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար