ՆԱԻՐԱ ՇԱՀԻՐՅԱՆ

Դերասանուհի, հաղորդավար

Ծնվել է 1964թ. հունվարի 18-ին, Երևանում: Դերասանուհի Էվելինա Շահիրյանի դուստրն է: 1981թ. ավարտել է Երևանի Ա.Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցը: 1981-85թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Խորեն Աբրահամյանի արվեստանոցում: 6 տարեկան հասակում նկարահանվել է «Քաոս» ֆիլմում, որտեղ կերտել է Սմբատի աղջկա դերը: 1984թ. մասնակցել է Հայաստանի ազգային հեռուստաընկերության մրցույթին և անցել աշխատանքի մանկապատանեկան հաղորդումների խմբագրությունում` որպես հաղորդավար: 10 տարի ազգային հեռուստաընկերությամբ վարել է «Հեքիաթն է կանչում» հաղորդումը: Եղել է Երևանի Խամաճիկների պետական և «Ագուլիս» թատրոնների առաջին դերասանուհիներից: Մեկ տարի աշխատել է Երևանի Հ.Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում` որպես դերասանուհի: 1989թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Վարդուկ), Է.Իոնեսկոյի «Արքան է մեռնում» (Ջուլիետ), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Գ ոգի, Լեդի Մակդուֆ), «Համլետ» (Դերասանուհի), Վ.Սիգարևի «Արնախումի ընտանիքը» (Մայր), Ս.Հարությունյանի, Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Աղջիկ), Հ.Բերգերի «Սիրային խառնաշփոթ» (Դորոթի Դեբնի), Ռ.Կունի «Խորհրդականը, սիրուհին և... Դիակը» (Պամելլա Ուիլլի) և այլն: Նկարահանվել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Արտիստը» (2009թ.), «Խաչագողի հիշատակարանը» (2010թ.) և այլ ֆիլմերում: Խաղացել է ռադիոյի և հեռուստատեսության մի շարք բեմադրություններում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար