Աբել Մխիթարյան

Հայագետ, պատմաբան, եկեղեցական գործիչ

Հակոբ Կարենյան

Բանասեր, թատերագիր, թարգմանիչ

Րաֆֆի

Արձակագիր

Թամո Դավթյան

Պատմաբան

Կարապետ Գաբիկյան

Բառարանագիր, ազգագրագետ

Լևոն Շահումյան

Լրագրող, պատմաբան

Հարություն Հակոբյան

Կրկեսի արտիստ, աճպարար

Վլադիլեն Բալյան

Կոմպոզիտոր

Յուրի Խաչատրյան

Գրականագետ, գրաքննադատ, արվեստաբան

Կարեն Ղազարյան

Պրոդյուսեր, հաղորդավար

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՊՈՒՉԻՆՅԱՆ

Շեփորահար

Ծնվել է 1977թ. հուլիսի 16-ին, Երևանում: 10 տարեկան հասակից սկսել է նվագել շեփոր: 12 տարեկան հասակից նվագել է «Արարատ» փողային նվագախմբում: 1998թ-ից աշխատել է Հայաստանի պետական ջազային նվագախմբում, 2002թ-ից նվագել է վիբրաֆոնահար Տիգրան Պեշտմալջյանի կվինտետում, 2005թ-ից` «Ամարաս» ջազ կվինտետում, 2007թ-ից` «Արտ Վոիսիս» խմբում, որի կազմով համագործակցել է մի շարք երգիչ-երգչուհիների հետ: Որպես շեփորահար ներկայացել է «Գոհար» նվագախմբում, «Լոս Լոկոս» ֆլամենկո և «Հայվեյ» խմբերում: Հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում և որպես շեփորահար ներկայացել է «Գոհար», Հայաստանի պետական ջազային նվագախմբի, «Ամարաս», «Արտ Վոիսիս» և այլ խմբերի թողարկած շուրջ 10 ձայնասկավառակներում: 2010թ-ից հանդես է գալիս «Հայվեյ» բենդում` որպես շեփորահար, որի կազմով համերգային ելույթներ է ունեցել Քաթարում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում: 2015թ-ից զուգահեռ աշխատում է նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբում: Նվագախմբի կազմով մասնակցել է Բեյրութում կայացած «Ալբուստան» երաժշտական փառատոնին, ելույթներ ունեցել Կաննում, Փարիզում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար