Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ԳՈՀԱՐ ԻԳԻԹՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1964թ. հունիսի 28-ին, Երևանում: Ռեժիսոր Արմեն Խանդիկյանի կինն է: 1981թ. ավարտել է Երևանի Ս.Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցը: 1981-84թթ սովորել է Երևանի Հ.Բեկնազարյանի անվան կինոյի և թատրոնի դերասանի ստուդիայում, 1983-87թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1986թ. աշխատել է երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, որտեղ խաղացել է 4 գլխավոր դեր: 1987թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում: Խաղացած ներկայացումներից են` Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Քլեմենտին), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Դայակ), Ա.Նիկոլայի «Սպանել սիրո համար» (Եվա), Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» (Արաքսի), «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Կին), Հ.Պարոնյանի «Կատակերգություն» (Շուշան, Շողակաթ), Հ.Մաթևոսյանի «Չեզոք գոտի» (Օրիորդ Տումանովա), «Մամա միա» (Մարիա) և այլն: 2009թ. Հ.Բերգերի «Սիրային խառնաշփոթ» ներկայացման մեջ Նենսիի դերակատարման համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն դերասանուհի», իսկ 2012թ. «Ձուկն առանց ջրի» ներկայացման մեջ կնոջ դերակատարման համար` «Տարվա լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2014թ.` ՀԹԳՄ ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար