
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ԴԱՎԻԹ ՆԱԼՉԱՋՅԱՆ

Ծնվել է 1979թ. օգոստոսի 31-ին, Երևանում: 1991-96թթ սովորել է Երևանի տարբեր երաժշտական դպրոցներում: Ավարտել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Ալեքսանդր Մանուկյանի սաքսոֆոնի դասարանը: 1996-2001թթ ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ջազի վարպետություն է սովորել Վահագն Հայրապետյանի և Արմեն Հյուսնունցի մոտ: Դասավանդել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, աշխատել է «Արարատ» փողային և Մանկական ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ ջազային նվագախմբերում: Եղել է «Նոր անուններ» բարեգործական նախագծի անդամ: Զուգահեռ նվագել է ջազ ակումբներում, Արսեն Ներսիսյանի ղեկավարած «Ֆանքի բրաս» խմբում, Հայաստանի հեռուստառադիոընկերության պետական ջազային նվագախմբում: 1998թ-ից «Armenian Navy Band» խմբի անդամ է, որի հետ մասնակցել է աշխարհի մի շարք հեղինակավոր երաժշտական փառատոների և նվագել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են` Ջո Զավինուլը, Քարիմ Զիադը, Իգոր Բութմանը, Բորիս Գրեբենշիկովը և այլք: 2001թ-ից Հայաստանի պետական ջազային նվագախմբի սաքսոֆոնահարն է և Արմեն Հյուսնունցի հիմնած «Արտասաքս» կվարտետի անդամ: 2004-09թթ նվագել է «Կատուներ» խմբում: Ձայնագրվել է մի շարք խմբերի և երաժիշտների ավելի քան 20 ձայնասկավառակներում: