Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1961թ. հուլիսի 17-ին, Երևանում: 1978թ. ավարտել է Լենինականի (այժմ` Գյումրի) ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը: Դպրոցից հետո աշխատել է որպես ճանապարհային շինարարության բանվոր: 1982-84թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում` Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ, 1984-88թթ` Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ: 1986թ. նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում և «Ղազախֆիլմ»-ում: 1988-90թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակն թատրոնում` որպես դերասան: 1990թ. նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը» և «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում, վերջինիս համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին: 1991-92թթ մասնակցել է Արցախի պատերազմին, եղել է ֆիդայի: 1992-94թթ աշխատել է Երևանի Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում` որպես դերասան: 1994-96թթ նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի «Սիրո անիվ», «Գարի Պալմեր», «Ջարդված լապտերների փողոց», «Աբու Լալա Մահարի» ֆիլմերում: 1994-96թթ աշխատել է հայկական մի քանի հեռուստաընկերություններում և Գ.Սունդուկյանի անվան թատրոնում: 1998-2001թթ եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում` Վ.Շեքսպիրի «Մակբեթ», Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», Ն.Գոգոլի «Ռևիզոր», Թ.Բրանդոյի «Չառլիի մորաքույրը», Ռ.Կալինովսկու «Գազանը լուսնի վրա»: Չեխիայում ունեցել է անհատական նկարների երկու ցուցահանդես: 2002-03թթ կրկին համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ` «Ռուսական տապան», «Հատուկ նշանակության ջոկատ», «Սուրը ամպերի մեջ», «Բանդիտական Պետերբուրգ»: Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և Հայոց Մեծ եղեռնին նվիրված ներկայացումները: 2003-12թթ Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կերտել է ավելի քան 10 կերպար, նկարահանվել է «Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերում, «Արմենիա» հեռուստաընկերության «Ճակատագրի գերիներ», «Դժբախտ երջանկություն», «Վերադարձ», «Ոստիկաններ» հեռուստասերիալներում, խաղացել է «Արա Գեղեցիկ», Վ.Շեքսպիրի «Համլետ», Վ.Սահակյանի «Ժանգոտ բանալի» ներկայացումներում: Դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: 2011թ. հիմնել է թատրոն-ստուդիա, որտեղ բեմադրել է «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացումը: Պուշկինի և Յախունտովի ասմունքի մրցույթների 1-ին և 2-րդ մրցանակների դափնեկիր է, Գյումրու «Ոսկե Մուշարբա» մրցանակակիր, Մահապարտների ջոկատի պատվավոր անդամ: 2004թ. սփյուռքում հայապահպանման և հայ մշակույթը տարածելու և մեծ վաստակ ունենալու համար, նրա անունը գրանցվել է հայ-սփյուռքի հանրագիտարանում: Արժանացել է «Վազգեն Սարգսյան», «Մարտական գործողությունների մասնակից», «Հովհաննես Բաղրամյան», «Սասունցի Դավիթ», «Գարեգին Նժդեհ» շքանշանների և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար