ԱԼԼԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1959թ. հունվարի 6-ին, Գերմանիայի Պոտսդամ քաղաքում: Դերասան Արմեն Մարությանի կինն է: 1976թ. ավարտել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դերասանական ստուդիա` Խորեն Աբրահամյանի արվեստանոց: 1981թ-ից աշխատում է նույն թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Ն.Զարյանի «Հացավան» (Հասմիկ), Ժ.Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» (Մագդա), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Սոֆի), Ժ.Հարությունյանի «Խաչմերուկ» (Հասմիկ), Ռ.Թոմայի «Ութ սիրագորով կանայք» (Սյուզան), Կ.Խոդիկյանի «Կինը անձրևից հետո» (Աննա), Ֆ.Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (Ամելիա), Է.Օլբիի «Սեր, փող, սատանա» (Ջեյն), Ա.Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (Ցուպավինա), Խ.Արամունու «Անվերադարձ ապագա» (Անուշ), Ն.Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի» (Արուս), Ա.Վալիեխոյի «Գոյա» (Լեոկադիա), Պ.Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Օլիմպիա), Վ.Շեքսպիրի «Ջոն արք» (Բլանշ, Կոնստանս) և այլն: Երկար տարիներ Հայաստանի ազգային հեռուստաընկերությամբ վարել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը: 2003թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, իսկ 2009թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար