Գևորգ Չուբար

Դերասան, արձակագիր

Ալեքսանդր Կարատով

Օպերային երգիչ

Կարապետ Ավագյան

Ջութակահար

Անրի Թրուայա

Արձակագիր

Ռոբերտ Աթայան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Սերգեյ Միքայելյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Սաթենիկ Մկրտչյան

Արձակագիր, թարգմանիչ

Նինա Աղավելյան

Գեղանկարչուհի

Միներալ

Ռոք խումբ

 

 

 

 

ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1955թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում: 1971թ. ավարտել է Երևանի թիվ 129 միջնակարգ դպրոցը: 1971-75թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Հրաչյա Ղափլանյանի արվեստանոցում: 1976-88թթ աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան), 1990-ականներին շուրջ 8 տարի` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում՝ Պ.Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (Կորրադո), Ա.Դյումայի «Քին» (Քին), Ռ.Քիփլինգի «Մաուգլի» (Մաուգլի), Ա.Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլն: Նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Մարիամ» (2005թ.), «Հարսնացուն կրկեսից» (2011թ.) և այլ ֆիլմերում: 2008-11թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ խաղացել է «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.) հեռուստասերիալներում: 2005-08թթ բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ բեմադրել է ներկայացումներ հայ հանդիսատեսի համար: Երևանի Խորեոգրաֆիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորն է: 2014թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար