ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1955թ. հունիսի 24-ին, Երևանում: Ավարտել  է Երևանի Հ.Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցը: 1972թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: 1975թ-ից աշխատում  է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Ժ.Անանյանի «Տաքսի, տաքսի» (Ադելաիդա), «Մեր տան տերերը» (Վերժինե), «Տեր, մի թող մեզ անտեր» (Տարեց կին), Բ.Շոուի «Իմ չքնաղ լեդի», (Էլիզ Դուլիթլի), Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Անժելա), «Արևը ձեզ հետ» (Անժելա), Ի.Կալմանի «Սիլվա» (Ստասի), Գ.Խուգանի «Իմ զոքանչը» (Զառա), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Մարթա), Պ.Բոմարշեի «Խելահեղ օր» (Ալլա), Գ.Տեր-Գրիգորյանի «Ախ, ներվեր, ներվեր» (Անյա), Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Ջեննի, Կուլա), Վ.Շեքսպիրի «12-րդ գիշեր» (Մարիա), Ն.Սայմոնի «Սիրեկանը շիկացած անկողնում» (Բոբբի), Գ.Խանջյանի «Ինձնից պրծում չկա» (Թամար), Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Խանում), Արիստոփանեսի «Լիսիստրատե» (Կոլոնիկե), Ն.Գոգոլի «Ամուսնություն» (Տիխոնովա) և այլն: 1995-97թթ դասավանդել է բեմական խոսք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, միարժամանակ նաև` Հ.Պարոնյանի անվան թատրոնին կից ստուդիայում: Շրջագայություններով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Բեյրութում, Իրանում և այլուր: 2000թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «լավագույն դերասանուհի»` «Ատամնաբույժն արևելյան» ներկայացման համար: 2002թ. Իրաքում մասնակցել է 8-րդ միջազգային թատերական փառատոնին, որտեղ արժանացել է «Գրան Պրի» մրցանակի` «Սիրեկանը շիկացած անկողնում» ներկայացման մեջ կանացի լավագույն դերակատարման համար: Նկարահանվել է «Վերվարածներ» և «Ճակատագրի գերիները» հեռուստասերիալներում: Արժանացել է Մետաքսյա Սիմոնյանի անվան մրցանակի, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2008թ.` Հայաստանի վաստակավոր ատիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար