ԳԱԳԻԿ ԱԴԻԼԽԱՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1955թ. սեպտեմբերի 25-ին, Թբիլիսիում: Դերասանուհի Վեներա Թարզյանի ամուսինն է: 1973թ. ավարտել է Թբիլիսիի հայկական դպրոցը: 1975-77թթ սովորել է Երևանի գեղարվեստական ուսումնարանում: 1977-96թթ աշխատել է Թբիլիսիի Ս.Շահումյանի անվան հայկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է «Խաթաբալա», «Խանումա», «Հավերժության օրենք», «Սպանված աղավնի» և այլ ներկայացումներում: 1996թ. տեղափոխվել է Երևան և նույն թվականից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Կերտել է մի շարք դերեր տարբեր ներկայացումներում: Խաղացել է նաև ֆիլմերում` Ֆ.Դովլաթյանի «Մենավոր ընկուզենի», Ն.Հովհաննիսյանի «Օտար խաղեր», Ս.Գասպարովի «Ինչպես է տանը, ինչպես են գործերը», Դ.Բելոնովի «Ջոկեր», Դ.Բաբախանյանի «Փեսացուն կրկեսից» և այլն: Ստեղծել է մի շարք կոլաժային գործեր, նկարահանվել է հեռուստատեսային նովելներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար