Հակոբ Մանանդյան

Պատմաբան, բանասեր

Աստղիկ Երամյան

Դերասանուհի

Նորայր Աղաջանյան

Գեղանկարիչ

Սևակ Արզումանյան

Գրականագետ, գրաքննադատ

Կիմ Երիցյան

Դերասան

Ռուբեն Սարգսյան

Կոմպոզիտոր

Ակսել Բակունց

Երաժիշտ, ջազմեն

Սերգեյ Մարկոսյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վիկտոր Հովհաննիսյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Անուշ Նագգաշյան

Բանաստեղծ

Անի Բատիկյան

Ջութակահար

 

 

 

 

ԴՈՆԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Դերասանուհի

20 ապրիլ, 1941 - 15 հուլիս, 2011

Դոնարա Փիլոսյան

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Եղել է դերասան Մհեր Մկրտչյանի կինը: 1963թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1963-82թթ աշխատել Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ հանդես է եկել մի շարք ներկայացումներում` Ա.Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (Էսմերալդա), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Անուշ), Ա.Արբուզովի «Դաժան խաղեր» (Մաշա), Ա.Արաքսմանյանի «Վաթսուն տարի և երեք ժամ» (Սուսաննա), Ա.Միլլերի «Սալեմի վհուկները», Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը», Ֆ.Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (Ադելլա) և այլն: Զուգահեռաբար նկարահանվել է նաև կինոյում` «Շրթներկ  համար 4» (1964թ.), «Կովկասի գերուհին» (1966թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977թ.) և այլն: Հանդես է եկել «Գարնանային կատակներ» հումորային հեռուստաշարքով: 1982թ. հրավիրվել է Լենինականի դրամատիկական թատրոն (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն), որտեղ խաղացել է Մարիա Իոն Դրուցեի «Սրբություն սրբոց» պիեսի բեմադրության մեջ, որն էլ դարձել է նրա վերջին աշխատանքը թատրոնում: Մի շարք դերեր է կերտել հեռուստաթատրոնում, կատարել կրկնօրինակումներ: Ավելի քան քսան տարի գտնվել է Սևանի հոգեբուժական հիվանդանոցում և այդպես էլ չի իմացել իր զավակների մահվան մասին: Երբեմն հիվանդանոցում մյուս հիվանդների համար հատվածներ է խաղացել իր դերերից: Մահացել է Սևանի հոգեբուժարանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար