ԳՐԵՏԱ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1953թ. մայիսի 9-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1970թ. ավարտել է տեղի Մ.Մաշտոցի անվան թիվ 15 միջնակարգ դպրոցը: 1971-75թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1975-96թթ աշխատել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: 1996թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի և բեմական խոսք է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2007թ-ից` դոցենտ): Խաղացել է ավելի քան 100 դեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Մուրացանի «Ռուզան» (Ռուզան), Ա.Չեխովի «Երեք քույր» (Իրինա), Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Զառնիշան), Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Մարթա-Իզաբելլա), Ծովակի «Խնայեցեք տղամարդկանց» (Մարիամիկ), Ալբայի «Բերնարդա Ալբան և նրա աղջիկները» (Պոնսիա, «Վահագն» մրցանակ, 2003թ.), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Իշխանուհի), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Մայր, տիկին Դիտման), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Անթառամ), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Խաթուն), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Վարյա) և այլն: Վերջին երկու դերի համար արժանացել է Մետաքսիա Սիմոնյանի անվան մրցանակի: Խաղացել է նաև մի շարք մոնո-ներկայացումներում` Հ.Մաթևոսյանի «Ծառերը» (Մայր), Ն.Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի» (Վարդուհի) և այլն: Մասնակցել է միջազգային փառատոների, իսկ 2008թ. Գերմանիայում անցկացված միջազգային մոնո-թատերական փառատոնի ժամանակ Ն.Շահնազարյանի «Թափոր» պիեսում Թերեզի դերակատարման համար արժանացել է 3-րդ մրցանակին: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար