Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

Վերոնիկա Սարկիսովա

Դերասանուհի

 

 

 

 

ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆ

Հաղորդավար, դերասանուհի

Ծնվել է 1969թ. հուլիսի 1-ին, Երևանում: 3 տարեկան հասակից խաղացել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում և մասնակցել ռադիոյի մանկական հաղորդումներին: 1988-93թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում: Ուսանողական տարիներին խմբագրել է «Պետական համալսարան» թերթը և մասնակցել երիտասարդական ռադիոհաղորդումների ստեղծման աշխատանքներին: 1989թ-ից տպագրվել է «Կոմսոմոլեց», «Էպոխա», «Հայելի» պարբերականներում: 1993թ-ից աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի նորաստեղծ ռուսալեզու բաժնում, որտեղ վարել և խմբագրել է բազմաթիվ հասարակական, քաղաքական, մշակութային հաղորդումներ սփյուռքի համար, հետագայում նաև ղեկավարել է բաժինը: Հայաստանի հանրային ռադիոյի ձայնադարանում պահված են նրա ձայնագրությունների մեծ մասը: 1995թ-ից վարել է հեղինակային «Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որն 1996թ-ից տեղափոխվել է հեռուստատեսություն և անվանվել «Համով զրույց», որն էլ վարում է մինչ օրս: Համագործակցել և նկարահանվել է Աշոտ Ղազարյանի մանրապատումներում, «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.), «Արմենիկում ուպսա» (1999թ.) ֆիլմերում: 2003թ-ից աշխատում է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում, որտեղ 2008թ-ից խաղացել է «Իրական պատմություններ» նովելում և վարել է «Ակկորդ» հաղորդումը: 2011թ. խաղացել է Վ.Սահակյանի «Կատաղածները» ներկայացման մեջ` գլխավոր հերոսի դերով: 2012թ-ից Հայկական Երկրորդ հեռուստաալիքով նկարահանվել է «Կադրերի բաժին» հաղորդման մեջ` որպես գլխավոր դերակատար: 1994թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, 2017թ-ից՝ վարչության անդամ: 2014թ-ից Կրթության միջազգային ակադեմիայի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն է: 2014թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար