ԴՄԻՏՐԻ ԿԵՍԱՅԱՆՑ

Կինոռեժիսոր

18 հունիս, 1931 - 1 հունվար, 2001

Ծնվել է Երևանում: Ժամանակին հորական կողմի նախնիները ստիպված են եղել իրենց իրական Բագրատունի ազգանունը փոխել Կեսայանցի, որպեսզի խուսափեն բոլշևիկների ճնշումներից: Այնուամենայնիվ ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը իմացել է ընտանիքի ազնվական արմատների մասին և երբ Դմիտրին 12 տարեկան է եղել, ընտանիքի հետ աքսորվել է Սիբիր: 1949թ. վերադարձել է Հայաստան: Աքսորի դժվար ժամանակաշրջանին է նվիրված ռեժիսորի վերջին սցենարը` «Աստծո պատիժը»: 1950թ. ավարտել է մանկավարժական ուսումնարանը: 1954թ. դարձել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան: 1963թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Գրիգորի Կոզինցևի արվեստանոցը: Նույն թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Նկարահանած ֆիլմերից են` «Տերն ու ծառան» (1962թ.), «Երևանի ատոմային կենտրոնը» (1964թ.), «Ավդոյի մեքենան» (1966թ.), «Բարի լույս» (1967թ.), «Իմ հարազատ քաղաք» (1968թ.), «Սիրո խոստովանություն» (1969թ.) «Չախ-Չախ թագավորը» (1969թ.), «Կրակոց սահմանի վրա» (1970թ.), «Հավերժության երգը» (1972թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Ներշնչանք» (1975թ.), «Զինվորն ու փիղը» (1978թ.), «Տանիքի ավտոմեքենան» (1980թ.), «Հրդեհ» (1983թ.), «Հեծյալը, որին սպասում են» (1984թ.), «Պատրանք» (1987թ.), «Անիծվածները» (1991թ.), «Աղետ» (1993թ.), «Հաղթանակի օրը» (1995թ.) և այլն: Դասավանդել է նաև Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար