Սպիրիդոն Մելիքյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Վահե Հայկ

Արձակագիր, լրագրող

Գեղամ Աթմաճյան

Բանաստեղծ, արձակագիր

Նինա Ջաղինյան

Թարգմանիչ

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող

Մուշեղ Գրիգորյան

Գեղանկարիչ

Վահե Ավանեսյան

Հաղորդավար, լրագրող

Էդգար Սահակյան

Բաս-կիթառահար

Արփինե Գաբրիելյան

Հաղորդավար, դերասանուհի

 

 

 

 

ՋՈՒԼԻԵՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1951թ. նոյեմբերի 7-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Դերասան Սամվել Բաղինյանի կինն է: Ավարտել է Լենինականի թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1970-74թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, որտեղ ստացել է թատրոնի և կինոյի դերասանուհու մասնագիտություն: 1975-92թթ աշխատել է Ստեփանակերտի Մ.Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում, 1992-94թթ` Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Մարմնավորել է կերպարներ հայ, ռուս և համաշխարային հեղինակների հայտնի գործերում: Խաղացած ներկայացումներից են` Շիլլերի «Լեդի Միրֆոլդ» (Լեդի Միրֆոլդ), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Շամիրամ), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Շպաննիկ), Վ.Շեքսպիրի «Լեդի Մակբեթ» (Լեդի Մակբեթ), «Ռիչարդ Երրորդ» (Մարգրեթ), Լ.Ռազումովսկայայի «Այգի առանց հողի» (Օլգա), Գ.Խանջյանի «Որբերի ընտանիքը» (Իսկուհի), Բ.Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» (Սկեսուր), Ռ.Մարուխյանի «Եղեգնուհի» (Ներքին գործերի նախարար), Ն.Շահնազարյանի «Իմ խաղկած դեղձենի» (Հայկուշ) և այլն: 1994թ. տեղափոխվել է Լեհաստան: 1995-2004թթ աշխատել է Օպոլե քաղաքի Յան Կոխանովսկու անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է բազմաթիվ դերեր, արժանացել «Ոսկե դիմակ» մրցանակին: 2004թ-ից տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 2010թ-ից զուգահեռաբար աշխատում է նաև Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հյուրախաղերով հանդես է եկել նախկին բազմաթիվ երկրներում: 2006թ-ից նկարահանվել է հեռուստատեսային տարբեր նախագծերում և հեռուստասերիալներում: Նկարահանվել է «Անիծվածները» (1995թ.), «Քայլ ձիով» (2013թ.) գեղարվեստական ֆիլմերում, «Երևան ջան» (2003թ.), «Սիրո աստղ» (2012թ.) հեռուստաֆիլմերում: 2011թ-ից «ATV» հեռուստաընկերությամբ վարել է «Արի ամուսնանաք» հեռուստանախագիծը: 1991թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2017թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն դերասանուհի»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար