Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1952թ. հունվարի 24-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներից հաճախել է Արշավիր Ղազարյանի և Պարզանուշ Պարոնյանի թատերական խմբակ: 1969-93թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Թատրոնում խաղացած առաջին ներկայացումը եղել է Դ.Դանչևի «Հեքիաթ չորս նմանակ եղբայրների մասին» (Բոնկա): 1971-75թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի դերասանական ֆակուլտետում` Արտաշես Հովսեփյանի արվեստանոցում: 1969-89թթ ունեցել է 100-ից ավելի փոքր ու մեծ դերակատարումներ, խաղացել է ավելի քան 5000 ներկայացումներ, արժանացել է ԽՍՀՄ Աշխատանքի արիության մեդալի և այլ մրցանակների: Մասնակցել է նաև ռադիոյի և հեռուստատեսության բազմաթիվ բեմադրությունների: Ռադիոբեմադրություններից են` Ա.Վամպիլովի «Մի անգամ Չուլիմսկում», Լ.Շանթի «Հին աստվածներ» (Սեդա), Գ.Մարկեսի «Պատմություն Էրենդիրայի և տատիկի մասին» (Էրենդիրա) և այլն: Հեռուստաներկայացումներից են` Ա.Չեխովի «Քեռի Վանյա» (Սոնյա), Ի.Դրուցեի «Կասսամարե» (Սոֆիյկու) և այլն: Պատանի հանդիսատեսի թատրոնի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Մոսկվայում,  Մնջախաղի թատրոնի հետ` Միջին Ասիայում, Ուրալում, մերձմոսկովյան քաղաքներում, Գերմանիայում: 1990-95թթ ներգրավված է եղել Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատերախմբի կազմում և հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Անգլիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Կիպրոսում: 1997թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներն են` Գաբբեի «Մոխրոտ» (Մոխրոտ), Ե.Շվարցի «Ձյունե թագուհի» (Հերդա), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Ազնվական կին), «Ռիչարդ Երրորդ» (Յորքի դքսուհի), «Ոչնչից մեծ աղմուկ» (Հերո), Մոլիերի «Տարտյուֆ» (Մարիաննա), Ա.Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա» (Վալյա Բորց), Քսանինի «Ես մարդ եմ» (Ժեննի Մարքս), Վոյնիչի «Բոռը» (Ջեմմա), Ա.Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը» (Աստրիդ), Մ.Տվենի «Թոմ Սոյերի արկածները» (Սիդ), Սանինի «Ես մարդ եմ» (Ժեննի Մարքս), Լ.Բերֆուզիի «Մեր ծնողների նևրոզները» (Մայր), Մ.Բուլգակովի «Դոն Քիշոտ» (Դքսուհի), Ն.Դուրյանի «Հեյ, ջան Երևան» (Ռուս կին), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Կատերինա), Ֆ.Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը» (Մաթիլդա), Լ.Անթառանյանի «Անառակ դստեր վերադարձը» (Լուսյա) և այլն: Հանրային հեռուստատեսությունում կրկնօրինակել է մի քանի տասնյակ ֆիլմեր: Նկարահանվել է «Որբերը», «Վերադարձ», «Ուր է իմ տղամարդը» և այլ հեռուստասերիալներում: Հանդես է եկել որպես հանդիսավար տարբեր հանդիսությունների ժամանակ: 1971թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 2012թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար