Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ՇԱՔԵ ԹՈՒԽՄԱՆՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1951թ. դեկտեմբերի 5-ին, Երևանում: Դերասան Ժան-Պիեր Նշանյանի կինն է: Ավարտել է Երևանի Կիրովի անվան միջնակարգ դպրոցը: 1968-71թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիայում: 1969թ. առաջին անգամ բեմ է բարձրացել և խաղացել Դեզդեմոնայի դերը Վ.Շեքսպիրի «Օթելլո» ներկայացման մեջ: Հետագայում խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Վ.Սարոյանի «Խաղողի այգին» (Շաքե), «Իմ սիրտը լեռներում է» (Էսթեր), Մ.Գորկու «Հատակում» (Նատաշա), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կեկել), Եվրիպիդեսի «Իֆիգենիան ավլիսում» (Իֆիգենիա), Մ.Պանյոլի «Տոպազ» (Էռնեստ), Վ.Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» (Ռոդա), Ա.Վասիլևի «Առավոտներն այստեղ խաղաղ են» (Սոնյա Գուրվիչ), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Սաշա), Ա.Վամպիլովի «Ավագ որդին» (Նինա), Ժ.Հարությունյանի «Խաչմերուկ» (Հասմիկ) և այլն: Մասնակցել է մի շարք ռադիոյի և հեռուստատեսային բեմականացումների` «Չաո», «Երկնագույն եղջերուներ», «Վերջին զոհը», «Միջնորդ տեր պապան» և այլն: Նկարահանվել է «Եռանկյունի» (1967թ.), «Հայրիկ» (1972թ.), «Երկունք» (1976թ.), «Վանա ծովու արշալույսը» (2011թ.) ֆիլմերում: 1980թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ 1983թ. ամուսնու հետ հիմնել է Վ.Աճեմյանի անվան թատրոնը: Խաղացել է ավելի քան 35 դեր: 2005թ. ԱՄՆ-ում նկարահանվել է Ա.Փեյնի «Կողմնակի արահետ» ֆիլմում, որը արժանացել է 2 «Ոսկե Գլոբուս» և 1 «Օսկար» մրցանակների: 2006թ. նկարահանվել է Ա.Նիկոլի «Զենքի արքան» ֆիլմում: 2012թ. ԱՄՆ կառավարության կողմից պարգևատրվել է «Կինն արվեստում»` «Տարվա լավագույն արվեստագետ» պատվոգրով: 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար