Ստեփան Պալասանյան

Լեզվաբան, պատմաբան, բանասեր

Հակոբ Գյուրջյան

Քանդակագործ

Վիկտոր Վարդանյան

Բանաստեղծ, մանկագիր

Մարկոս Գրիգորյան

Գեղանկարիչ, գորգագնկարիչ

Շաքե Թուխմանյան

Դերասանուհի

Հրաչյա Թամրազյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վահան Արծրունի

Կոմպոզիտոր, երգիչ

Եգոր Գլումով

Հաղորդավար

 

 

 

 

ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1966թ. սեպտեմբերի 17-ին, Երևանում: 1983թ. ավարտել է Երևանի թիվ 50 միջնակարգ դպրոցը: 1983-86թթ սովորել է Ա.Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում, որից հետո ընդունվել է Երևանի գեղարվեստաթատրական ինստիտուտի դերասանական բաժին: 1990թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Մոլիերի «Ժորժ Դանդեն» (Քլոդինա), Ժ.Ֆեյդոյի «Կասկածը կնոջ սրտում» (Անտուանետ), Ժ.Անանյանի «Թռչող ափսեից իջած մարդը» (Սիրուհի), «Տեր, մի թող մեզ անտեր» (Կին), «Մեռնելու էլ իրավունք չունեմ» (Կին), «Մեր տան տերերը» (Կին), Դ.Պսաֆասի «Հիմարից հիմարը» (Անֆի), «Հանգուցյալը շրջում է քաղաքում» (Լյուսի), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Մերանդալինա), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Օլիվիա), Արիտոֆանեսի «Լիսիստրատե» (Լամպիդո), Ա.Շիրվանզադեի «Ազգային գործիչը» (Մարիամ), Դ.Դեմիրճյանի «Ազգային խայտառակություն» (Չարուխովա), «Նապոլեոն Կորկոտյան» (Օլինկա), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Մարքրիտ), Ժ.Անուի «Շրջազգեստով գեներալները» (Նախագահ), Բ.Բրեխտի «Ինչ այն զինվորը, ինչ այս» (Այրի Բեգբիկ), Վ.Ռոզովի «Երջանկություն որոնելիս» (Լենա), Ա.Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» (Անֆիսա), Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Մաշա), Խ.Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը» (Գյումրեցի կին), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Սոֆի), «Մեծապատիվ մուրացկաններ» (Ծաղրածու), Գ.Խանջյանի «Ինձնից պրծում չկա» (Կառա), Կ.Խոդիկյանի «Մայրիկ մենակ չես» (Անահիտ), Առմոնատյեյի «Ես կորցրել եմ ձայնս» մոնոներկայացում (Թռչնակ) և այլն: Նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում` «Վերվարածներ», «Այսպես էլ ապրում ենք», «Հարևաններ», «Հանուն սիրո», «Ուր է իմ տղամարդը», «Մի ստիր» և այլն: «Վերադառնում եմ, մոռացեք» մոնոդրամայում Աննայի դերակատարման համար Ուկրաինայի Խմելնիցկի «Վիդլունիա» մոնոփառատոնի ժամանակ արժանացել է դափնեկրի կոչման: Կատարել է մի շարք արտասահմանյան ֆիլմերի, սերիալների կրկնօրինակումներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար