Արամ Սաթունց

Կոմպոզիտոր

Արարատ Բարսեղյան

Դրամատուրգ, թատերագետ

Էդուարդ Բաղդասարյան

Օպերային երգիչ

Լիպարիտ Սարգսյան

Բանաստեղծ, արձակագիր

Ֆրունզիկ Կիրակոսյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աբգար Ափինյան

Գրականագետ

Դավիթ Մուշեղյան

Կիթառահար

Արփի Ոսկանյան

Արձակագիր, բանաստեղծ

Կամո Սեյրանյան

Դուդուկահար

Նառա Վարդանյան

Արձակագիր

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ՍՈՒՉՅԱՆ

Շեփորահար

Ծնվել է 1981թ. փետրվարի 15-ին, Երևանում: 6 տարեկան հասակից սովորել է երաժշտական դպրոցի երգեցողության, ապա` շեփորի դասարանում: 9 տարեկանից նվագել է «Արաբկիր», այնուհետև` «Արարատ» փողային նվագախմբերում: 1998թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1997թ-ից նվագել է Արսեն Ներսիսյանի «Ֆանկի բաս» խմբում, իսկ 1998թ-ից նվագում է Հայաստանի պետական ջազային նվագախմբում: 1999թ-ից զուգահեռ նվագում է նաև «Armenian Navy Band», 2004թ-ից` «Կատուներ», 2008թ-ից` «Նուզ» խմբերում: Համագործակցում է հայկական տարբեր երաժշտական խմբերի և երաժիշտների հետ: «Armenian Navy Band» խմբի կազմով մասնակցել է մի շարք միջազգային երաժշտական փառատոների՝ «Սֆինքս» (Բելգիա), «Բարբիքան» (Մեծ Բրիտանիա), «Jazz a Viene» (Ֆրանսիա) և այլն: «Կատուներ» խմբի հետ մասնակցել է Մոսկվայի «Ուսադբա» ջազային փառատոնին, Կաննում՝ «Միդեմ» ձառատոնին: 2008թ-ից նվագում է նաև «Ռեյնկարնացիա» խմբում, որի հետ մասնակցել է Բաթումիի ջազային, Սերբիայի Կուստենդորֆ քաղաքում կայացած կինո և երաժշտական փառատոներին (Էմիր Կուստուրիցայի հրավերով):