Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Զաքար Խաչատրյան

Գեղանկարիչ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1946թ. դեկտեմբերի 4-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1969թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: Նույն թվականից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Նվարդ), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Կին), Ժ.Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ.Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լուկա), Գ.Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (Անահիտ), Մ.Մնացականյանի «Թաղի զավակը» (Սաթիկ), Պ.Զեյթունցյանի «Կանգ առ երկրագունդ» (Սիրուշ), Ա.Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (Մայր), Խ.Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (Վեներանդա) և այլն: Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1984թ.), «Ավտոբուս» (1988թ.), «Լաբիրինթ» (1994թ.), «Մեր բակը 1» (1996թ.) ֆիլմերում: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար