Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ԺԵՆՅԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Դերասանուհի

10 հուլիս, 1948 - 26 դեկտեմբեր, 2016

Եվգենյա Մկրտումյան

Ծնվել է Երևանում: Եղել է դերասանուհի Արուս Ոսկանյանի թոռնուհին: Ավարտել է Մոսկվայի Վ.Լենինի անվան պետական մանկավարժական համալսարանը` ռուսաց լեզվի և գրականության մասնագիտությամբ: 1972թ. ավարտել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնին կից դրամատիկական ստուդիան` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: Ավարտելուց հետո ընդունվել է համանուն թատրոն` որպես դերասանուհի, որտեղ էլ աշխատել է մինչև կյանքի վերջ: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ֆ.Լորկայի «Բեռնարդան և նրա աղջիկները» (Մարիա Խոսեֆա), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» (Ալյոնա Իվանովնա), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Փոստատար), Ա.Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (Անֆուսա Տիխոնովա) և այլն: Հեռուստատեսությամբ վարել է «Հեքիաթն է կանչում», «Ռուսաց լեզու» հաղորդումները, խաղացել նաև մի շարք հեռուստատեսային ներկայացումներում: Նկարահանվել է «Դժբախտ երջանկություն», «Ճակատագրի գերիներ», «Այսպես էլ ապրում ենք», «Կարուսել», «Ընտանեկան իրավիճակներ» և այլ հեռուստասերիալներում, «Կարգին սերիալ» հումորային նախագծում, «Մեր բակը 2», «Երեք ընկեր», «Տաքսի, էլի լավա» և այլ ֆիլմերում: 2013թ. արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» մրցանակին` «Այդ ես չեմ» ֆիլմի համար: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար