Ոսկան Տեր-Գրիգորյան

Բանասեր, աշուղագետ

Ազնիվ Հրաչյա

Դերասանուհի

Ակսել Բակունց

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հովիկ Էդգարյան

Երաժիշտ, բանաստեղծ

Նանսեն Միքայելյան

Բանաստեղծ, մանկագիր

Աշոտ Առաքելյան

Լուսանկարիչ, բժիշկ

Մարտին Շահբազյան

Լուսանկարիչ

Լևոն Ղալումյան

Ճարտարապետ

Նաիրուհի Ալավերդյան

Երգչուհի, պարուհի

Ռաֆիկ Հարությունյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ԱՐԹՈՒՐ ՈՒԹՄԱԶՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1948թ. հունվարի 4-ին, Երևանում: Պատմաբան Հայկարամ Ութմազյանի և հաղորդավար, ասմունքող Հրաչուհի Ջինանյանի որդին է: 1966-71թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1968թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Մակբեթ), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Հուդա), Պ.Սևակի «Անվերջ վերադարձ» (Բանաստեղծ), Ա.Խանդիկյանի և Լ.Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի կամ sucide» (Բարդուղիմեոս) և այլն: 1998թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: 2000թ. Հուդայի դերակատարման համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն դերասան», 2011թ. Բարդուղիմեոսի դերակատարման համար` ՀԹԳՄ Տիգրան Լևոնյանի անվան մրցանակի` որպես «Տարվա լավագույն դերակատարում»: 2011թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի` «Հուլիոս Կեսար» ներկայացման մեջ Բրուտոսի դերակատարման համար: 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար