Հակոբ Կամարի

Լրագրող, պետական գործիչ

Ազատ Վշտունի

Բանաստեղծ

Արմանդ Թոքաթյան

Օպերային երգիչ

Մարիա Չմշկյան

Օպերային երգչուհի

Յակով Խաչիկյան

Գրականագետ, փիլիսոփա

Ռիշար Ժերանյան

Գեղանկարիչ

Րաֆֆի Պետրոսյան

Դաշնակահար

Յուրի Արոյան

Դերասան

Սահակ Պողոսյան

Քանդակագործ

Նունե Բադալյան

Օպերային երգչուհի

Նարեկ Հարթունյան

Արվեստաբան

Արմինե Պողոսյան

Դերասանուհի

Ռուբինա Ռուբեն

Դերասանուհի

Արսեն Հակոբյան

Դերասան, պարող, պարուսույց

Տիգրան Համասյան

Դաշնակահար

 

 

 

 

ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

Դերասան, դրամատուրգ

Ծնվել է 1947թ. ապրիլի 16-ին, Երևանում: Դերասան Պարույր Սանթրոսյանի որդին է, դերասանուհի Արևիկ Սանթրոսյանի եղբայրը: 1964թ. ավարտել է Երևանի Ս.Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին, որն 1968թ. ավարտելով, դարձել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժնի երրորդ կուրսի ուսանող և ավարտել 1972թ.: 1965թ-ից աշխատել է Ա.Գրիգորյանի ղեկավարած «Արշալույս» նորաբաց թատրոնում` դառնալով նրա հիմնադիրներից մեկը: 1967թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: 1982թ. Սալտիկով-Շեդրինի «Մի քաղաքի պատմություն» ներկայացման մեջ մարմնավորելով իրարից միանգամայն տարբեր վեց քաղաքապետերի կերպարներ` արժանացել է ԽՍՀՄ մշակույթի նախարարության «Տղամարդու դերի լավագույն կատարման համար» հատուկ դիպլոմի: Հեռուստաթատրոնում, կինոյում, թատրոնում խաղացել է ավելի քան 150 դեր: Խաղացել է «Հեյ, քեզ հետ եմ, բարև», «Սկապենի արարքները», «Պատվի համար», «Հացի խնդիր», «Համլետ», «Ոչնչից մեծ աղմուկ», «Քաջ Նազար», «Ամպեր» և այլ ներկայացումներում, նկարահանվել է «Հեղկոմի նախագահը», «Երկնագույն առյուծ», «Մեր պապերի քայլերը», «Կապիտան Առաքել», «Հեծյալը, որին սպասում են» և այլ ֆիլմերում: Գրել է «Ճառ ասեք, թե…», «Դալար շիվեր», «Հույս, հավատ, սեր», «Անհաղթ աքլորը», «Սարդոստայն», «Ախ, այդ փշերը», «Ռուբեն Սևակ», «Հրաշագործ սրինգը» և այլ պիեսներ, որոնք բեմադրվել են երևանյան թատրոններում, ինչպես նաև` Հալեպում: Բազմաթիվ թերթերում, ամսագրերում հանդես է եկել թատերական արվեստին վերաբերող հոդվածներով: «Լիր արքա», «Մի քաղաքի պատմություն» մոնոներկայացումներով մասնակցել է եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված փառատոների, արժանացել տարբեր մրցանակների: 1997թ-ից բեմական խոսք է դասավանդում Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում (2006թ-ից` դոցենտ): 2009թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2004թ.` ժողովրդական արտիստի կոչման: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի թատերական գործիչների միության և Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալներով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար