ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ

Դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Ծնվել է 1947թ. օգոստոսի 21-ին, Արթիկում: Օրիորդական ազգանունը Մկրտչյան է: Գրող Ալեքսանդր Թոփչյանի կինն է: 1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Լալվարի որսը» (1966թ.), «Երկիր Նաիրիի մեղեդիները» (1969թ.), «Վերադարձ» (1971թ.), «Երկիր ց'պահանջ» (1972թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Ձեռագրի գաղտնիքը» (1976թ.), «Իսկ երջանկությունը կողքիդ է» (1978թ.), «Գուշակիր անցյալդ» (1979թ.), «Ատամնաբույժն արևելյան» (1981թ.), «Ով է թակում դուռս» (1982թ.), «Սալոմիյա Կրուշելնիցկա» (1982թ.), «Հատակում» (1987թ.), «Դեմքով դեպի պատը» (1989թ.) և այլն: 1967-91թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում: Հանդես է եկել հետևյալ ներկայացումներում` Դ.Ալիգերիի «Աստվածային կատակերգություն» (Եվա), Պ.Մյուլլերի «Մի բուռ մանրուք» (Էվա), Ժ.Անույի «Ուղևորն առանց ծանրոցի» (Վալանտին), Է.դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Դիանա), Ա.Օստրովսկու «Անօժիտը» (Լարիսա), Պ.Զեյթունցյանի «Աշխարհի ամենատխուր մարդը» (Հեռա), Լ.Բեռլանգայի «Դահիճը» (Կարմեն), Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Կլեմենտին), Վ.Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» (Սոնա), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Գերտրուդ), «Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը» (Լեդի Գրեյ, Եղիսաբեթ թագուհի), Ֆ.Դոստոևսկու «Խաղամոլը» (Պոլինա), Ա.Չեխովի «Բալենու այգի» (Վարյա), Է.Շմիտի «Ամուսնական փոքրիկ ոճիրներ» (Լիզա) և այլն: 1990թ. հիմնադրել է հեղինակային թատրոն, որի շրջանակներում հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում` լինելով թատերական բեմադրիչն ու գեղարվեստական ղեկավարը: 1990թ-ից տպագրվել է հայ, ռուս և օտար մամուլում` հանդես գալով հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածներով և գեղարվեստական արձակով: 1991թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1992թ-ից տպագրվել է «Ռուսական միտք» շաբաթաթերթում և այլ թերթերում, ամսագրերում: Կատարել է բազմաթիվ թարգմանություններ ֆրանսիական գրականությունից: Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն: Հեղինակել է «Lady S.D.F.», «Հայելի», «Մենախոսություն գժանոցից», «Անհասցե տիկինը» ժողովածուները, «Անհետացում», «Տագնապ» վեպերը: 2012թ. նրա «Մարաթոն» պատմվածքը բեմադրվել է Փարիզի Դ.Միյոյի անվան թատրոնում: 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, Ռուբեն Սևակի, 1992թ.` Վահան Թեքեյանի անվան մրցանակների: 1998թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2010թ. պարգևատրվել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակով` «Անհետացում» վեպի համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար