ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԲԱՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1945թ. փետրվարի 24-ին, Երևանում: 1962թ. ավարտել է Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 167 միջնակարգ դպրոցը: 1962թ. ընդունվել է Երևանի պետական հայկական մանկավարժական ինստիտուտի ռեժիսորական բաժին: 1965թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Ա.Միլլերի «Սալեմի վհուկները» (Բետտի), Մ.Գորկու «Հատակում» (Կվաշնյա), Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» (Աշխեն), Վ.Պետրոսյանի «Համր լեռան ճիչը» (Նառա), «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (Բժշկուհի), Վ.Դավթյանի «Մհերի դուռը» (Գեղչկուհի), Ն.Զարյանի «Հացավան» (Արուս), Գ.Սունդուկյանի «Կտակ» (Տիկին), Գ.Լորկայի «Բեռնարդան և նրա աղջիները» (Պրուդենցիա), Ռ.Մարուխյանի «Եղեգնուհի» (Տատիկ), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Շողակաթ), Բ.Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» (Գեղջկուհի) և այլն: 1965-90թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայում, որտեղ կրկնօրինակել է բազմաթիվ ֆիլմեր: Նկարահանվել է «Քարե հովիտ» (1977թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Քանի դեռ ապրում ենք» (1986թ.), «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.), «Մեր բակը» (1996թ.), «Իմ մեծ հայկական հարսանիքը» (2004թ.), «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Աղջիկը» (2008թ.), «Դեժավյու» (2010թ.), «Կորած և գտնված Հայաստանում» (2012թ.), «Ուրիշի փոխարեն» (2014թ.) և այլ ֆիլմերում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Հեռուստախոհանոց» հաղորդումը: Խաղացել է նաև հեռուստասերիալներում` «Այսպես էլ ապրում ենք», «Իմ տունը իմ ամրոցն է», «Ներիր ինձ», «Աննա», «Վեր կաց և քայլիր», «Ընտանեկան իրավիճակներ», «Մի կաթիլ մեղր» և այլն: 2015թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար