Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ԿԱՐՊԻՍ ՇԱՄԼՅԱՆ

Դերասան

9 փետրվար, 1939 - 11 փետրվար, 2022

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: Սկզբնական շրջանում բնակվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 16 տարեկան հասակում նրան հրավիրել են թատրոն: Առաջին դերակատարումը եղել է Լոմովի դերը Ա.Չեխովի «Առաջարկություն» պիեսում, որի համար արժանացել է «Լավագույն դերակատարման համար» մրցանակի: Ամիսներ անց նրան հրավիրել են Երևան, «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա` առանց քննությունների: Ուսումնառության տարիներին զուգահեռ նկարահանվել է «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Ճանապարհ» (1961թ.), «Գիշերվա ժամադրություն» (1961թ.) և այլ ֆիլմերում: 1965թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Արտաշես Հովսեփյանի արվեստանոցը: 1964թ. ընդգրկվել է Լենինականի պետական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) դերասանական կազմում: 1971թ-ից աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Թատրոնում կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Տեր Բարսեղ), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Ալդոմիրցի), Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» (Քրիսիփ), Մոլիերի «Ակամա բժիշկ» (Ժերոնտ), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Գենոլե Մաշու), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Հայր Մոնտեգյու), «Համլետ» (Գերեզմանափոր), «Մակբեթ» (Բժիշկ), «Ռիչարդ 3-րդ» (Կարդինալ), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Փարիսեցի), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլոմենա Մարտուրանո» (Միգելե), Ի.Ժամյակի «Մսյո Ամիլկար» (Գենոլե Մարշո) և այլն: Բազմաթիվ դերեր է կերպարանավորել նաև հեռուստաթատրոնում, նկարահանվել հեռուստասերիալներում, ֆիլմերում («Ընկեր Փանջունի», 1993թ.): 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակաոր արտիստի կոչման, 2012թ. և 2015թ.` ՀԹԳՄ ոսկե մեդալի, 2015թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: Մահացել է Երևանում: