Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բեմադրիչ

20 օգոստոս, 1936 - 31 հոկտեմբեր, 2017

Ծնվել է Բաքվում: Ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկան հասակում դարձել է Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1964թ. հրավիրվել է Հայաստան` որպես Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ուր աշխատել է մինչև կյանքի վերջ` որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր: Նրա անվան հետ կապված են թատրոնի լավագույն ներկայացումները` Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն.Գոգոլի «Ռևիզորը», Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Վ.Շեքսպիրի «Մակբեթ» և այլն: Բեմադրել է ավելի քան 150 ներկայացում Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում, Կալինինգրադում, Օդեսայում, Լվովում, Քիշնևում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում և այլուր: Նրա բեմադրած ներկայացումներից շատերը արժանացել են բարձր մրցանակների ու պարգևների: 1982թ. Օդեսայի Իվանովի անվան թատրոնում բեմադրել է Ա.Պապայանի «Փեսացուն արտասահմանից» պիեսը: 2002թ. Յարոսլավլի Վոլկովի անվան թատրոնում բեմադրել է Ջ.Օրտոնի «Ինչ տեսավ պալատականը», 2007թ.` Ա.Ցագարելիի «Խանումա» պիեսները, 2004թ. Ա.Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնում բեմադրել է Ռ.Կոլինոսկու «Լուսնի հրեշը» պիեսը: Նրա նախաձեռնությամբ 2000թ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում առաջին անգամ բացվել է դերասանական վարպետության ռուսական կուրս: 2008-11թթ Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնում իրականացրել է հետևյալ ներկայացումները` Յու.Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» և «Համադասարանցիները», Վ.Ռոզովի «Մենք լավ ենք ապրում», Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Գ.Սլուցկիի «Մոլագարը», Ս.Դովլաթովի «Նախկինում մենք ապրել ենք սարերում»: 2011թ. Չիտա քաղաքում բեմադրել է Ռ.Կոլինոսկու «Լուսնի հրեշը» պիեսը: 2000թ. դարձել է Ստանիսլավսկու, 2001թ.` Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով, 2007թ.` ՌԴ նախագահի «Բարեկամություն» շքանշանով: 2010թ. ստացել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի, 2012թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն ռեժիսուրա և ՀՀ «Մխիթար Հերացի» մեդալի: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 1999թ.` Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար